17-ամյա տղան օդաճնշիչ հրացանով կրակել է 11-ամյա երեխայի վրա․ ՔԿ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Հունվարի 6-ին, ժամը 20.30-ին Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցի հետնամասում անչափահասի կողմից մեկ այլ անչափահասի վրա տիրի (օդաճնշիչ) հրացանով կրակելու, ֆիզիկական ներգործություն ունենալու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Անչափահասը, ում վրա առերևույթ կրակել են, տուժող է ճանաչվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ shamshyan.com-ը դեպքին անդրադարձել էր «Արտառոց դեպք՝ Երևանում․ «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության 17-ամյա սանը օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է 11-ամյա երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ» վերնագրով հրապարակմամբ, ինչը տարածում էր գտել նաև այլ լրատվական կայքերում։ Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել կազմակերպության վարժանքի ժամանակ։

Հրապարակումներին արձագանքել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպությունը։ ՈՄԱ-ի փոխտնօրեն Վաղինակ Վարդանովի պարզաբանման մեջ ասվում է․ «Հունվարի 6-ին Հովհաննես Մացակյանը, որը մոտ մեկ տարի առաջ՝ 2023 թ․ սկզբին, մասնակցել է ՈՄԱ-ի դասընթացներին, այցելել է ՈՄԱ-ի կենտրոն։ Տարածքում գտնվող հանրակացարանի բակում մշտապես խաղացող երեխաների հետ այդ օրը եղել է նաև Հովհաննեսը։ Խաղի արդյունքում վերջինս խանութից ձեռք բերված խաղալիքով կրակել է 11-ամյա Վոլոդյայի վրա։ Ցանկանում եմ նշել, որ ՈՄԱ-ի դասընթացները վերսկսվել են միայն հունվարի 8-ից՝ դեպքից երկու օր անց, և տարածքում ՈՄԱ-ի որևէ հրահանգիչ չի եղել։ Հորդորում եմ նման բնույթի տեղեկությունը տարածելուց առաջ կապվել նախ մեզ հետ՝ պարզաբանելու, թե իրականությունն ինչպես է եղել»: