Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը կատարել էր հանցագործություն, 10 տարում իրենք դրան կարող էին տալ իրավական գնահատական․ Արարատ Զուրաբյանը՝ Ռ․ Քոչարյանի պաշտպաններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, ով պատրաստվում է առաջադրվել Երևանի քաղաքապետի ընտրություններում, Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ քաղաքապետի թեկնածուների մեջ միայն ինքն է, որ տեղյակ է քաղաքի խնդիրներին, քանի որ Կենտրոնի թաղապետ է աշխատել 6 տարի:

«Եղած թեկնածուների մեջ, ցավոք սրտի, այլ թեկնածու չեմ տեսնում, որ այդ խնդիրները պատկերացնում է և կարող է դրանք լուծել»,-ասաց Զուրաբյանը՝ մանրամասներով, որ աշխատած լինելով Կենտրոնի թաղապետ՝ հստակ պատկերացնում է քաղաքի խնդիրները:

«Կան թեկնածուներ, որոնց համար Երևանի խնդիրները լուծելը լինելու է բարձրագույն մաթեմատիկա և դրա համար բավական երկար ժամանակ է պետք, որովհետև կա լիքը բան, որ պետք է սովորել, ճանապարհ, որ պետք է անցնել և դա լինելու է ի հաշիվ մեր հասարակության»,-կարծիք հայտնեց Զուրաբյանը՝ չպատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում «Ծառուկյան» խմբակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:

Արարատ Զուրաբյանը համաձայն չէ դիտարկմանը, որ ինքը հենց Կենտրոնի թաղապետ լինելու ժամանակ է հարստացել:

«Իմ ամբողջ հարստությունը ուզում եմ նվիրել ձեզ, ցանկացածին: Ես Կենտրոնի թաղապետ եմ եղել և, միաժամանակ, եղել եմ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ, 2 անգամ նստել եմ բանտոււմ: Ուրիշները Ռոբերտ Քոչարյանի անունն այսօր են սովորել, ես Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարել եմ այն օրերին»,-շեշտեց Զուրաբյանը:

Ըստ նրա՝ իր պաշտոնավարման 6 տարիներից 5-ի ժամանակ իր գործունեությունը եղել է նախկին իշխանությունների խիստ ուշադրության կենտրոնում ու մշտական ստուգումների ներքո: «Եթե ես հարստացած լինեի, կարծում եմ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հիմա ինձ նստացրած կլիներ բանտում: Հավատացեք՝ այն Հայաստանում, որտեղ մենք ապրել ենք, ունեցվածք ունեցող ընդդիմադիր գործիչ չէր կարող լինել»:

Ուշագրավ է նաև, որ ՀՀՇ քաղաքապետի թեկնածուի հարցը քննարկվել էր «Ծառուկյան» դաշինքում: Մեր հարցին, թե ինչպես է գնահատում, որ այլ կուսակցություն քննարկում ու որոշում է կայացնում ՀՀՇ նախագանի թեկնածության առթիվ, Զուրաբյանն արձագանքեց․ «Կարծում եմէ պետք է լիներ այդ քննարկումը, որովհետև գեղեցիկ չէր լինի, որ ես գնայի առաջադրման ու նույնիսկ տեղյակ չպահեի մարդկանց: Ես ասել եմ, որ մեր կուսկացությունն առաջադրել է իմ թեկնածությունը, նրանք էլ դա ողջունել են: Նաև, եթե տեսնեի, նրանք դա շատ վատ են ընդունում, ինքս ևս մեկ անգամ կմտածեի՝ արժի առաջադրեմ թեկնածությունս, թե ոչ՞»:

«Մարտի 1-ի» գործով նախկին կալանավոր Արարատ Զուրաբյանն անհեթեթ է համարում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությունները, թե մարտի 1-ին բանակը ներքաշելու մեղադրանքով պետք է պատասխան տան նաև Լևոն Տեր- Պետրոսյանն ու նրա կողմնակիցները:

«10 տարի ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը ու Քոչարյանի կլանը եղել են իշխանության, իրենց իրավապահ մարմիններով, որոնք ոչ թե առաջնորդվել են օրենքով, այլ առաջնորդվել են իրենց հրահանգներով: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը կամ որևէ այլ մարդ կատարել էր ինչ-որ հանցագործություն, իրենք դրան,կարող էին տալ համապատասխան գնահատական՝ իրավական տեսքով»,-ասաց Զուրաբյանը՝ շարունակելով. «Այս Հայաստանը իրենց ժամանակվա Հայաստանից տարբերվում է, և ես համոզված եմ, որ այսօր հաղթելու է արդարադատությունը»:

Մանրամասները դիտեք Արարատ Զուրաբյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան