«Հավատում եմ, չեմ հավատում». լույս է տեսել մեդիագրագիտության մասին «Ցեց Comics»-ի նոր պատկերագիրքը

Լուրեր

05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Բոլորը

Լույս է տեսել «Ցեց Comics»-ի նոր գիրքը՝ մեդիագրագիտության մասին: «Հավատում եմ/Չեմ հավատում. 6 պատմություն մեդիագրագիտության մասին» գիրքը ներառում է վեց պատկերապատում, որոնցում տարբեր իրավիճակներում հայտնված հերոսները առերեսվում են մեդիագրագիտության ժամանակակից խնդիրներին, ինչպիսիք են՝ կեղծ լուրերը, մեդիամանիպուլյացիան, ապատեղեկատվությունը և այլն․ գրում է MediaLab.am-ը։

Մասնագետ, որն իր գործը թողած՝ իր վիդեոբլոգում զբաղվում է քաղաքական վերլուծություններ անելով, տատիկ, որը սոդայաջրով ինքնաբուժությամբ է զբաղվում, «առաջնագծից» թեժ պատերազմական լուրեր հաղորդող բլոգեր, պատվաստվելուց սարսափող տիկին, որը հավատում է համացանցի դավադրության տեսություններին. սրանք մեր գրքի հերոսներն են, որոնց կարող եք նաև հանդիպել մեր առօրյայում, քանի որ գրեթե բոլոր պատմությունների հերոսներն իրական են:

Մեդիագրագիտության պակասի կամ բացակայության հետևանքներն ակնհայտ ներկայացված են պատկերագրքի բոլոր պատումներում: Գիրքը երկլեզու է, երկկողմանի հայերեն և անգլերեն: Նախագիծն իրականացվել է ԵՄ աջակցությամբ:

Պատմությունների սցենարի հեղինակները «Մեդիալաբի» համահիմնադիրներ Մարիաննա Գրիգորյանը և Վահե Ներսեսյանն են, պատկերապատումների հեղինակը՝ Վահե Ներսեսյանը:

«Մենք փորձել ենք խոսակցական լեզուն օգտագործելով՝ ավելի հավաստի ու մտերմիկ պատմել պատմությունները, ինչպես կպատմեինք, օրինակ՝ ընկերներով զրուցելիս: Նման անմիջական պատմողական ոճը խայծի դեր կկատարի, որպեսզի հասարակության տարբեր շերտերը, հատկապես նրանք, ովքեր մեդիագրագիտության մասին տեղյակ չեն, չեն սիրում կարդալ և կարիք ունեն իրազեկված լինելու՝ տեղեկատվական դաշտում դիմակայելու ներկա մարտահրավերներին»,- հավելում է Վահե Ներսեսյանը: