Թուրք պաշտոնյաները չեն մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին՝ ՀԱՄԱՍ-ի վերաբերյալ դիրքորոշման պատճառով

Լուրեր

12.08.2026 | 19:00
Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 17:35
Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինա կռվելու՝ հանուն Կրեմլի «ռուսական խաղաղության»․ The Economist
12.08.2026 | 17:22
«Սան Պաուլուի» ավտոբուսն առգրավվել է 86 կգ մարիխուանա տեղափոխելիս
12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ երկրի պաշտոնյաները չեն մասնակցի այս շաբաթ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ կապված Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի վերաբերյալ դրա կազմակերպիչների դիրքորոշման հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների։

Նրանք ասել են, որ ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը ծրագրել էր մասնակցել համաժողովին, սակայն Էրդողանը հետ է կանգնեցրել։

Գագաթնաժողովից իր բարձրաստիճան պաշտոնյաներին հետ կանչելու՝ Էրդողանի որոշումը բարդացնում է համաշխարհային ներդրողների հետ վերամիավորվելու՝ Թուրքիայի ջանքերն այն բանից հետո, երբ տարիներ շարունակ երկիրը վարում էր անսովոր տնտեսական քաղաքականություն։

Էրդողանի և Շիմշեքի աշխատակազմերը հրաժարվել են մեկնաբանություն տալ լրատվամիջոցին։ Համաշխարհային տնտեսական ֆորումը նույնպես անմիջապես չի պատասխանել մեկնաբանության հարցմանը։

Դավոսի տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբը դատապարտել էր ՀԱՄԱՍ-ի «ահաբեկչական հարձակումներն Իսրայելի դեմ» այն բանից հետո, երբ խմբավորումը հոկտեմբերին անսպասելի հարձակման ժամանակ սպանել էր շուրջ 1200 մարդու: Թեև նա կոչ էր արել նաև միջոցներ ձեռնարկել Գազայի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար, այս հայտարարությունը զայրացրել էր թուրք քաղաքական գործիչներին:

Էմմա Չոբանյան