«Կարծում եմ վտարանդի կառավարության մի շարք անդամներ կօգտագործեն առիթը՝ ողջ ճշմարտությունը ներկայացնելու հասարակությանը»․ Արթուր Աղաբեկյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական գեներալ–լեյտենենտ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Առիթը կունենամ պատմելու, թե ինչ էր տեղի ունենում 1991 թ. օգոստոսին Հայաստանում ու Արցախում, երբ Հայաստանը պատրաստվում էր անկախության հանրաքվեին։ Կպատմեմ նաև, թե ինչ տեղի ունեցավ Արցախում և ինչպես եղավ, որ Գերագույն խորհրդի առաջին նախագահ ընտրվեց դաշնակցական Արթուր Մկրտչյանը ձայների ճնշող մեծամասնությամբ։ Իսկ հիմա պատմեմ մի փոքր պատմական դրվագ, թե ինչ եղավ Արթուր Մկրտչյանի աշխատասենյակում ընտրվելուց 3-4 օր հետո։ Իմ կողմից հարգված Լեոնարդ Պետրոսյանը, ով այդ ժամանակ ԼՂԻՄ մարզային խորհրդի նախագահի պաշտոնակատարն էր, աշխատասենյակը դատարկել էր, որպեսզի հանձնի Արթուր Մկրտչյանին։ Երբ մտանք աշխատասենյակ, ես սկսեցի ստուգել բոլոր դարակները, դատարկ դարակներում նկատեցի մի տպագիր 4-5 էջանոց փաստաթուղթ։

Փաստաթուղթը այսպես կոչված վտարանդի կառավարությանն էր վերաբերում։ Կառավարության անդամների ցուցակը աղոտ եմ հիշում, բայց կարդացի անուններ՝ Գալինա Ստարավոյտովա, Հայկ Քոթանջյան, Զորի Բալայան, Գդլյան ու էլի շատ ու շատ ազգանուններ։ Կարճ ներկայացված էր վտարանդի կառավարության գործողությունները Հայաստանում ու Հայաստանից դուրս։

Փաստաթուղթը թողեցի դարակում ու սկսեցի փնտրել Լեոնարդին։ Մարտի կեսերին Լեոնարդը Հայաստանից եկավ Արցախ ու հանդիպեց Արթուր Մկրտչյանին։ Կատակով ասացի, որ Լեոնարդ Գեորգիի, գիտեմ՝ հատուկ եք թողել փաստաթուղթը դարակում, ես այն ամբողջությամբ ուսումնասիրել եմ։ Նա ժպտաց ու ասաց. «Դուք՝ դաշնակներդ, շատ լուրջ եք վերաբերվել ԼՂՀ անկախությանը։ Այդ անցկացված հանրաքվեն և Գերագույն խորհրդի ընտրությունները պիտի ավարտվեին վտարանդի կառավարության ձևավորմամբ։ Ամեն դեպքում Արթուրին և Դաշնակցությանը մաղթում եմ հաջողություն»։

Հ.գ. կարծում եմ վտարանդի կառավարության մի շարք անդամներ կօգտագործեն առիթը՝ ողջ ճշմարտությունը ներկայացնելու հասարակությանը»։