8140 ընտանիք օգտվել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրից. ԿԳՄՍՆ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ 2023 թ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շահառու է դարձել 733 ընտանիք, որոնք պետական սուբսիդավորմամբ ձեռք են բերել բնակարան, որից 179-ը՝ Երևանից, 554-ը՝ մարզերից։ Ընդհանուր առմամբ 2010 թ․ ծրագրի մեկնարկից ի վեր 8140 շահառու է ընդգրկվել բնակարանային աջակցության այս ծրագրում։ Նախորդ տարվա դրությամբ շահառու է համարվել 6412 երիտասարդ ընտանիք (գործող վարկեր), որոնց համար 2023թ. պետական բյուջեից տրված փաստացի սուբսիդավորումը կազմել է շուրջ 1 մլրդ 816 մլն դրամ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրն երիտասարդության քաղաքականության ոլորտում իրականացվող ամենահաջողված նախաձեռնություններից է:

«Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ ընտանիքներին և շահառու խմբերին լուծելու իրենց առաջնային խնդիրներից մեկը՝ կեցության հարցը, խթանել Հայաստանում դեմոգրաֆիական աճը, ապահովել մարզերում տարածքային համաչափ զարգացումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ ծրագրի շահառուներն են այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, ինչպես նաև մինչև 35 տարեկան միայնակ ծնողները:

«Հիփոթեքային վարկի տոկոսադրույքը առաջնային շուկայի դեպքում (անմիջապես կառուցապատողից)՝ առավելագույնը 7.5% է՝ առանց սուբսիդավորման, երկրորդային շուկայի դեպքում (ոչ անմիջապես կառուցապատողից)՝ առավելագույնը 9.5 %, որից պետությունը սուբսիդավորում է՝ Երևանում 2 %, իսկ ՀՀ մարզերում` 4 %: Ծրագիրն ունի առավելագույն շեմ, առաջնային շուկայի համար` 30 մլն դրամ, երկրորդային շուկայում՝ 25 մլն դրամ»,- տեղեկացրել է Արթուր Մարտիրոսյանը:

2024 թ. պետական բյուջեից նպատակային ծրագրին կհատկացվի 2 մլրդ 64 մլն դրամ, և նախատեսվում է, որ 2024 թ. ծրագրին կմիանա 920 նոր շահառու:

Ծրագիրն իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից, որը համագործակցում է 15 բանկերի և 8 վարկային կազմակերպությունների հետ։ Ծրագրի իրավական հիմքը ՀՀ Կառավարության 29.01.2010 թ. ««Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշումն է։