Եվրոպական խորհրդի ղեկավարը զայրացրել է ԵՄ առաջնորդներին. Politico

Լուրեր

21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը «զայրույթ է առաջացրել» ԵՄ առաջնորդների շրջանում, քանի որ պաշտոնը վաղաժամկետ թողնելու որոշումը պատշաճ կերպով քննարկել է միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մնացածյալներին տեղեկացրել է էլեկտրոնային փոստով։ Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով անանուն եվրոպացի պաշտոնյաների:

Միշելին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ քաղաքական գործիչը «ժամանակին» տեղեկացրել է իր որոշման մասին եվրոպական պետությունների ղեկավարներին՝ «ուղղակի կամ անուղղակիորեն» խուսափելու համար տեղեկատվության արտահոսքից։

«Միշելը պատշաճ կերպով որոշումը քննարկել է միայն իր ընկերոջ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով մյուս եվրոպացի առաջնորդների գրասենյակներին, ինչն «իրավացիորեն» զայրացրել է նրանց»,- գրում է թերթը՝ վկայակոչելով մեկ այլ պաշտոնյայի։

Եվրոպացի դիվանագետներից մեկն է ասել է, որ ԵՄ անդամ երկրների իշխանություններն «ակնհայտորեն հաճելիորեն չեն զարմացել, երբ տեղեկացված են եղել այն ժամանակ, երբ լրատվամիջոցները սկսել են այդ մասին հրապարակումներ անել»։

Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ում մանդատն ավարտվում է 2024 թվականի նոյեմբերի 30-ին, հայտարարել էր, որ կմասնակցի 2024 թվականի հունիսի 6-9-ը կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլքի իր ներկայիս պաշտոնը՝ զբաղեցնելու եվրապատգամավորի աթոռը։