ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիների թիրախներին

Լուրեր

03.06.2026 | 15:03
Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ
03.06.2026 | 14:58
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
03.06.2026 | 14:50
Ամեն երեխուն 15 փող տվի, պլյուս դասատուներին մի-մի հատ վարդ․ ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 14:38
Դատավոր Գիվի Հովհաննիսյանը «խախտե՞լ է կուսակրոնության ուխտը»․ Աննա Վարդապետյանը միջնորդել է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկել
03.06.2026 | 14:26
«Մենք ոչ թե եվրոհակաՔրիստոս ենք, այլ եվրոմոնարխիստ ու եվրոկոմունիստ»․ Դանիել Իոաննիսյանը՝ ՌԴ ԱՀԾ հայտարարությանն ի պատասխան
03.06.2026 | 14:14
«Ռեալը» ներկայացրել է նոր համազգեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.06.2026 | 14:03
«Զվարթնոց»-ում վառվել են տաճարի նոր լույսերը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
03.06.2026 | 13:54
Աբովյան համայնքին կվերադարձվի Կարապետ Գուլոյանի ապօրինի օտարած հողամասը․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
03.06.2026 | 13:43
Ծանոթանում ենք արտադրանքներին, հասկանանք՝ ինչը կարող է կիրառելի լինել․ ՆԳՆ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 13:36
Վոլոդինը հայտարարել է, թե «Հայաստանը ԵՄ-ում կկորցնի իր ինքնությունը, ինչպես արդեն կորցրել է կոնյակը»
03.06.2026 | 13:28
ՌԴ-ն հայտարարել է, թե ԵՄ-ն Հայաստանից «դուրս է մղում Ռուս ուղղափառ եկեղեցուն»
03.06.2026 | 13:24
IFAB-ը հաստատել է ֆուտբոլում նոր կանոնները
03.06.2026 | 13:14
Հայտնի է, որ չվերթով է մոտ 1 մլն եվրո ՀՀ ներմուծելու փորձ արվել
03.06.2026 | 13:03
Խերսոնում ռուսական հարձակումների հետևանքով զոհ և վիրավորներ կան
03.06.2026 | 12:52
Էդուարդ Սպերցյանն ընդունել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկը Սաուդյան Արաբիայից․ աղբյուր
Բոլորը

ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիների թիրախներին։ Այս կապակցությամբ հայտարարություններ են արել միաժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պենտագոնը հայտարարել է, որ Եմենում ԱՄՆ-ի և գործընկերների  հարվածների թիրախներն են եղել հութիների անօդաչու թռչող սարքերը, բալիստիկ և թևավոր հրթիռները, առափնյա ռադարները և օդային հսկողության համակարգերը։ Հարվածները հասցվել են կործանիչներից, նավերից ու սուզանավերից։ CNN-ի տվյալներով՝ հարվածներն իրականացնելու համար ԱՄՆ-ն օգտագործել է Tomahawk ռմբակոծիչներ և թևավոր հրթիռներ։

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Էբբսի օդանավակայանը, որն օգտագործվում էր հութիների կողմից Կարմիր ծովի վրայով թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելու համար, խոցվել է: Բացի այդ, հարձակման են ենթարկվել Բանիի մի քանի շենքեր, որոնք օգտագործվել են հետախուզական անօդաչու թռչող սարքերի արձակման համար։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հարվածները ուղղակի պատասխան են Կարմիր ծովում միջազգային նավերի վրա հութիների «աննախադեպ» հարձակումներին, որոնք սպառնում են տարածաշրջանում առևտրին և նավարկության ազատությանը: Հարձակումը, որը նա որակել է որպես պաշտպանական, իրականացվել է Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի և Նիդերլանդների աջակցությամբ:

«Այս նպատակային հարվածները հստակ ազդանշան են այն մասին, որ ԱՄՆ-ն ու գործընկերները չեն հանդուրժի հարձակումները մեր անձնակազմի վրա կամ թույլ չեն տա թշնամական դերակատարներին վտանգի ենթարկել նավագնացության ազատությունը աշխարհի ամենակարևոր առևտրային ուղիներից մեկի երկայնքով»-ասել է  Բայդենը, որի հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տունը։

Նա հայտարարել է, որ «չի վարանի» հետագա միջոցներ ձեռնարկել, եթե անհրաժեշտ լինի՝ պաշտպանելու իր ժողովրդին և միջազգային առևտուրը։ Սունակն էլ նշել է, որ Մեծ Բրիտանիայի տեսանկյունից հութիների դեմ հարվածը ինքնապաշտպանություն էր։

«Վերջին ամիսներին հութի աշխարհազորայինները մի շարք վտանգավոր և ապակայունացնող հարձակումներ են իրականացրել Կարմիր ծովում առևտրային նավերի վրա՝ վտանգ ներկայացնելով բրիտանական և այլ միջազգային նավագնացության համար», – ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Նա կոչ է արել հութիներին դադարեցնել հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա և քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար։ Իրանի կողմից աջակցվող հութիների ղեկավար Աբդուլ Մալիկ ալ Հուսին էլ հայտարարել է,որ «ամերիկյան ցանկացած հարձակում չի մնա անպատասխան»։

«Պատասխանը կլինի ավելի մեծ, քան հարձակումը, որն իրականացվել է 20 անօդաչու թռչող սարքերի և մի քանի հրթիռների օգտագործմամբ»,-ասել է նա։ Եմենի ԱԳ փոխնախարար Հուսեյն ալ Ազին էլ զգուշացրել է, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը պատրաստ պետք է լինեն թանկ գին վճարել զանգվածային հարվածների համար։ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ է հրավիրել ավիահարվածների կապակցությամբ։

Նշենք, որ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի մեկնարկից ի վեր հութիները պարբերաբար հարձակումներ են իրականացնում Կարմիր ծովում առևտրային նավերի վրա։