Կրակ են արձակել օդ․ խուլիգանություն Քաջազնունու փողոցում

Լուրեր

08.07.2026 | 21:12
Թրամփը հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ
08.07.2026 | 21:00
Փաշինյանը չներեց Գագիկ Ծառուկանի խոսքը առյուծների վանդակի մասով․ կալանքը անձնական քինախնդրություն է․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 20:47
Թրամփը սպառնում է չորեքշաբթի երեկոյան Իրանի դեմ նոր հարվածներով
08.07.2026 | 20:33
Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը
08.07.2026 | 20:20
ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
08.07.2026 | 20:08
Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է հաշտեցնել ՌԴ-ին և Ուկրաինային, «ինչպես արել է Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում»
08.07.2026 | 20:00
Իմ տեսնելով՝ Ծառուկյանը դիմադրելու գործողություն է արել իրավապահներին․ գետնին պառկեցնելն ադեկվատ է այդ դեպքում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 19:45
Հայտնի են ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
08.07.2026 | 19:30
«Ասֆալտին փռելու» տեսարան․ ինչո՞ւ Ծառուկյանին 7 հոգով գետնին պառկեցրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 19:16
Երևան, Գյումրի և Կապան քաղաքների մի շարք հասցեներում վաղը գազանջատումներ կլինեն
08.07.2026 | 19:00
Նարեկ Կարապետյանը որոշել է մանդատը վերցնել՝ գիտակցելով, որ պատգամավորները իշխանական բռնաճնշումների զոհ կլինեն․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:49
Ընտրությունները ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, որոնց շուրջ պետք է մտածենք. վարչապետը՝ նախագահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:43
Հայաստանի և Ղազախստանի ԱԱԾ-ները գաղտնի տեղեկություններ փոխանակելու կարգը հստակեցրել են
08.07.2026 | 18:30
Փաշինյանի հետ Միշուստինի հանդիպումը ցույց տվեց՝ Մոսկվան ստիպված է փոխգործակցել Հայաստանի հետ․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:26
ՌԴ-ն միգրանտների երեխաներին կպարտավորեցնի լքել Ռուսաստանը 18 տարեկան դառնալուց հետո
Բոլորը

Հունվարի 6-ի ուշ երեկոյան մայրաքաղաքի Քաջազնունու փողոցում կատարված խուլիգնության և կրակոցների մասին ստանալով տեղեկություն` շտապ դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները: Նրանց միացան նաև մայրաքաղաքի պարեկներ ու հատուկ նշանակության գումարտակի ծառայողներ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ըստ տեղեկության` օֆիսային տարածքում 5-6 հոգի վիճաբանել էին, հայհոյել, խաթարել քաղաքացիների անդորրը, իսկ նրանցից մեկն էլ մոտը եղած ատրճանակով մի քանի անգամ կրակել էր օդ:

Ժամը 23.30-ին, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք կրելու կասկածանքով, հենց Քաջազնունու փողոցում ձերբակալվեցին և ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեցին 44, 35, 22, 46 և 18 տարեկան տղամարդիկ, որոնցից առաջինը, ըստ տեղեկության, կրակողն էր:

Պարզվեց, որ նրանց միջև ոչ մի վեճ էլ չի ծագել. պարզապես գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` տղամարդիկ մայրաքաղաքի կենտրոնում սկսել էին բարձր հայհոյել ու կրակել:

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ատրճանակը հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: