Ուկրաինայում պաշտոնապես արդարացրել են Սերգեյ Փարաջանովին

Լուրեր

08.07.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.07.2026 | 22:10
Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ում պաշտպանական համագործակցությունը կառուցել առանց խոչընդոտների
08.07.2026 | 21:57
Առյուծի անկման հիմնական պատճառը տեղափոխումը չէ. FPWC-ի հայտարարությունը
08.07.2026 | 21:40
Հետաձգվում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը. ինչ են բանակցել Կարապետյանը և կառավարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:35
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
08.07.2026 | 21:25
Վահե Գևորգյանն ու Կարեն Նալբանդյանը` «Ելիմայի» դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:12
Թրամփը հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ
08.07.2026 | 21:00
Փաշինյանը չներեց Գագիկ Ծառուկանի խոսքը առյուծների վանդակի մասով․ կալանքը անձնական քինախնդրություն է․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 20:47
Թրամփը սպառնում է չորեքշաբթի երեկոյան Իրանի դեմ նոր հարվածներով
08.07.2026 | 20:33
Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը
08.07.2026 | 20:20
ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
08.07.2026 | 20:08
Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է հաշտեցնել ՌԴ-ին և Ուկրաինային, «ինչպես արել է Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում»
08.07.2026 | 20:00
Իմ տեսնելով՝ Ծառուկյանը դիմադրելու գործողություն է արել իրավապահներին․ գետնին պառկեցնելն ադեկվատ է այդ դեպքում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 19:45
Հայտնի են ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
08.07.2026 | 19:30
«Ասֆալտին փռելու» տեսարան․ ինչո՞ւ Ծառուկյանին 7 հոգով գետնին պառկեցրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի ռեաբիլիտացիայի ազգային հանձնաժողովը պաշտոնապես  արդարացրել է մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, որը 50 տարի առաջ 5 տարով դատապարտվել էր «միասեռականության համար»։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Անտոն Դրոբովիչը, հաղորդում է currenttime.tv-ն։

Նա նշել է, որ Փարաջանովին արդարացնելու որոշումն ընդունվել է 2023 թ-ի  դեկտեմբերի 20-ին։ Ազգային կոմիտեի որոշման մեջ նշվում է, որ ռեժիսորի քրեական գործի և արխիվային այլ փաստաթղթերի մանրամասն վերլուծությունից հետո պարզվել է, որ Փարաջանովի հետապնդման  և դատապարտման հիմքում քաղաքական դրդապատճառ է եղել:

«Ռեաբիլիտացիայի հանձնաժողովի աշխատակիցների շնորհիվ պատմական ճշմարտությունը հաղթում է մոռացությանն ու բռնաճնշումներին՝ հույս առաջացնելով, որ հետագայում կդիտարկվեն ԽՍՀՄ-ում ինչպես քաղաքական, այնպես էլ շինծու քրեական հոդվածներով դատապարտված ուկրաինացի այլախոհների այլ գործեր ևս»,- ասել է Դրոբովիչը։

1974 թվականին Փարաջանովը դատապարտվել էր խիստ ռեժիմի ճամբարում 5 տարվա ազատազրկման «բռնաբարության» ու «պոռնոգրաֆիայի» մեղադրանքներով։ Դատավարության ժամանակ նա չէր հերքել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալը, սակայն չէր ընդունել բռնության մեղադրանքները։

Սերգեյ Փարաջանովը համարվում է կինեմատոգրաֆիայի «խորհրդային նոր ալիքի» և «պոետիկ ​​կինոյի» հիմնադիրներից մեկը։ Ռեժիսորը համաշխարհային ճանաչման հասավ «Մոռացված նախնիների ստվերները» և «Նռան գույնը» ֆիլմերից հետո։

Հայազգի ռեժիսորը ծնվել է Վրաստանում, աշխատել Հայաստանում և Ուկրաինայում, մահացել՝ Երևանում։