Գեղարդի վանք տանող ճանապարհը փակ է

Լուրեր

12.03.2026 | 12:55
Կարո՞ղ ա պատերազմ կա, ես տեղյակ չեմ․ խաղաղություն ա, ասում ենք խաղաղություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:50
Դուք ամենամեծ բարերարն եք, ուզում եմ առաջարկել Քըրքորյանի փողոցը ձեր անունով փոխեն. Զարոկյանը՝ Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:43
Չենք կարող հանդուրժել. Փաշինյանը հանձնարարեց ՏԻՄ-ում էլ պարգևավճար տալու հարցը քննարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:36
Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
12.03.2026 | 12:34
Իրավական գնահատական պիտի տրվի․ Փաշինյանը՝ ՌԴ-ից ընտրողների բերելու լուրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:28
Ուիթկոֆը հայտնել է Դմիտրիևի հետ ԱՄՆ-ում հերթական հանդիպման մասին
12.03.2026 | 12:21
ՄԱԿ-ն Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել // Ջերմաստիճանը մինչև 10 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
12.03.2026 | 12:14
ՀՀ-ն պետք է պաշտպանենք. Փաշինյանը` 4,6 մլրդ դրամ ծավալով նոր պարգևավճարները հաստատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:12
Իրանի ԱԳՆ-ն հաստատում է՝ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է
12.03.2026 | 12:07
ԲԴԽ-ն կրկին Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:05
«Մենք հաղթեցինք պատերազմում, բայց պետք է գործն ավարտին հասցնենք». Թրամփ 
12.03.2026 | 12:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.03.2026 | 12:01
ԲԴԽ-ն հրապարակում է Դավիթ Հարությունյանի կարգապահական գործով որոշումը՝ ՈՒՂԻՂ
12.03.2026 | 11:55
4,6 մլրդ դրամ` նոր պարգևավճարների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:50
8 տարի ա՝ փող եք դուրս գրում Հաղթանակի 40-ամյակի այգու համար. ինչե՞ր եք խոսում. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 5-ին, ժամը 09:45-ին դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Պարզվել է, որ Գողթ գյուղ-Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 60 մ երկարությամբ, 10 մ լայնքով և մոտ 8 մ բարձրությամբ), ինչի հետևանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է. առկա են այլ թուլացած ժայռաբեկորներ:

Ժամը 13:55-ից մինչև 02:22-ը հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատն իրականացրել է հերթապահություն և օժանդակել փլուզման ենթակա հատվածի պայթեցման աշխատանքներին, որոնք իրականացրել է Նյուտեխշին ՍՊԸ-ն: Կոտայքի ՃՇՇ ՍՊԸ-ն իրականացրել է ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ժամը 01:10-ին ճանապարհի մաքրման աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան: