Վիրուսային վարակները չի կարելի բուժել հակաբիոտիկներով․ ԱՆ-ի խորհուրդները

Լուրեր

29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
29.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 09:07
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը
Բոլորը

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը բնորոշ է այս սեզոնին: ՀՀ առողջապահության նախարարությունը նշել է, թե ինչ անել, եթե երեխան վարակվել է։

«Եթե երեխան վարակվել է, դիմե՛ք մանկաբույժին և հետևե՛ք ջերմիջեցման ճիշտ կանոններին:

Ջերմիջեցում պետք է կատարել 38,6 և բարձր ջերմության դեպքում, երբ երեխան ջերմության ֆոնին ունի անհանգստություն։

Եթե երեխան ջերմում է, սակայն ակտիվ է, ինքնազգացողությունը լավ է, կարող եք պարզապես թեթևացնել հագուստը, տալ շատ հեղուկներ և կատարել շփումներ սենյակային ջերմաստիճանի ջրով։

Ջերմիջեցնող դեղերից նախընտրելի է օգտագործել օշարակներն ու մոմիկները, ավելի մեծ երեխաների դեպքում՝ նաև դեղահաբերը:

Վիրուսային վարակները չի կարելի բուժել հակաբիոտիկներով. դրանք որևէ կերպ չեն ազդում վիրուսի վրա:

Սպիրտային լուծույթով շփումներ երեխաներին անել չի կարելի, քանի որ երեխաների մաշկը ունի լավ զարգացած ներծծող հատկություն, ինչի արդյունքում կարող են դրսևորվել տոքսիկ էֆեկտներ։

Հիշե՛ք` բալիկի առաջին օգնականն առողջության առաջնային պահպանման օղակի` պոլիկլինիկայի մանկաբույժն է, ուստի, եթե երեխան ունի ախտանշաններ, դիմե՛ք բժշկին»,- ասված է գրառման մեջ: