Լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացին 4 ամսով կալանավորվել է․ Փարիզում Ադրբեջանի դեսպան

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է կալանավորվել լրտեսության կասկածանքով։ Ադրբեջանական լրատվամիջոցների  փոխանցմամբ՝ այս մասին AFP-ին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան։

«Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը, որը կասկածվում է լրտեսական գործունեության մեջ, կալանավորվել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին»,- ասել է Լեյլա Աբդուլաևան։

Նրա խոսքով՝ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ չորս ամիս ժամկետով։ Ադրբեջանի դեսպանը նշել է, որ նշված անձի ձերբակալության մասին անմիջապես տեղեկացրել են Բաքվում Ֆրանսիայի դեսպանատանը։

Հավելենք, որ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ, իբր, ֆրանսիական լրտեսական ցանցի անդամներից մեկը Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանն է։ Նա Merkorama ընկերության գլխավոր տնօրենն է։ Նշվում է, թե Ռայանին, իբր, հավաքագրել են ֆրանսիական արտաքին հետախուզության երկու գործակալներ, որոնք հետագայում արտաքսվել են Բաքվից:

Մարտին Ռայանի հայրը՝ Ռիչարդը, AFP-ին ասել է, որ իր ընտանիքն արդեն խոսել է որդու հետ։

«Մենք նրա հետ զրուցել ենք չորս անգամ, յուրաքանչյուր անգամ՝ երկու րոպե: Իմ որդին ասել է, որ իրեն լավ են վերաբերվում և կապի մեջ է իր փաստաբանի հետ»,- ասել է Ռայանի հայրը:

Էմմա Չոբանյան