Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են ֆրանսիացի «լրտեսի» կալանավորման մասին

Լուրեր

21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
Բոլորը

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե երկրում կալանավորված, իբր, ֆրանսիական լրտեսական ցանցի անդամներից մեկը Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանն է։

Հաղորդվում է, որ նա Merkorama ընկերության գլխավոր տնօրենն է և կալանավորվել է Բաքվում դեկտեմբերի 4-ին՝ լրտեսության մեղադրանքով։ Նշվում է, թե Ռայանին, իբր, հավաքագրել են ֆրանսիական արտաքին հետախուզության երկու գործակալներ, որոնք հետագայում արտաքսվել են Բաքվից:

Հավելենք, որ ավելի վաղ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե երկրում բացահայտվել է «ֆրանսիական հետախուզության գործակալների լայն ցանց, որոնք մասնակցել են տարբեր գործողությունների Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Ադրբեջանում, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում»։

Այնուհետև Բաքուն Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների հայտարարել էր «անցանկալի անձ» և վտարել երկրից։

Ի պատասխան՝ Փարիզն իր հերթին Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի «անցանկալի անձ» էր հայտարարել, միաժամանակ, կտրականապես հերքելով ադրբեջանական կողմի մեղադրանքները։

Էմմա Չոբանյան