Գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել կադրային բարեփոխումներ

Լուրեր

29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

– Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Դավիթ Աղաջանյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը փոխադրվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Աբգար Առաքելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Գագիկ Աղասյանն ազատվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից:
-Լուսինե Ասլանյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի հաստիքին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Թագուհի Հարությունյանը փոխադրվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
-Շիրակի մարզի դատախազության դատախազ Հայկանուշ Ավալյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:

– Աննա Մկրտչյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Ռոլանդ Գրիգորյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Սարգիս Պետրոսյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
-Լոռու մարզի դատախազության դատախազ Տարոն Մխիթարյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Մանե Սաֆարյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Շուշան Հոդաբաշյանը փոխադրվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Հայկուհի Մարտիկյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Ահարոն Սաֆարյանը փոխադրվել է նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
– Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Լիլիթ Նիկողոսյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Արարատի մարզի դատախազության դատախազ Աիդա Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Տիգրան Մուրադյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Խալուհի Մովսիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
-Արսեն Ավետիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Կարեն Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

– Վազգեն Աբրահամյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Դիանա Կյուրեղյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Սյունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Կարեն Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
– Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
– Յուրիկ Սրապիոնյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Գոհար Ղուկասյանը նշանակվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի թափուր հաստիքին` 2024 թվականի հունվարի 9-ից 2025 թվականի հունվարի 9-ը՝ ներառյալ:
– Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Էդմոնդ Գրիգորյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Եսայի Աբովյանը փոխադրվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
– Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Լիանա Քոչարյանը փոխադրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից: