Վաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան դարպասներին

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են մեքենայի վարորդին, որը երկուշաբթի երեկոյան բախվել է Սպիտակ տան դարպասներին։ VOA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ գաղտնի ծառայությունը։

«Երեկոյան ժամը 6-ին մոտ մեքենան բախվել է Սպիտակ տան համալիրի արտաքին դարպասներին»,- հայտնել է ծառայության ներկայացուցիչ Էնթոնի Գուլելմին X սոցցանցում՝ հավելելով, որ բախման պատճառն ու բնույթը պարզվում են։ Անվտանգության ծառայությունում չեն հայտնել՝ միջադեպը եղել է սովորական վթար, թե պլանավորված հարձակում շենքի վրա։ Նախագահ Ջո Բայդենը միջադեպի պահին նստավայրում չի եղել։ Վաշինգտոնի ոստիկանությունը ստուգել ու տարել է ավտոմեքենան, վարորդը կալանավորվել է։

Վերջին տարիներին Սպիտակ տանը մի շարք աղմկահարույց ներխուժումներ են եղել, ինչից հետո 2020 թվականին նախագահական նստավայրի շուրջ ավելի բարձր, ավելի ամուր մետաղական պատնեշ կառուցվեց:

2014 թվականին, երբ նախագահ էր Բարաք Օբաման, ԱՄՆ բանակի մի վետերան բարձրացել էր Սպիտակ տան ցանկապատի վրայով, վազել սիզամարգով ու դանակը գրպանում ներս մտել։ Իսկ 2017 թվականին մի տղամարդ բարձրացել ու անցել էր ցանկապատի վրայով, նախքան ձերբակալվելը հասցրել ավելի քան 15 րոպե թափառել տարածքով․ այդ ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն էր եղել: