Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երեք ամսով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր պաշտպանները միջնորդել են փոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Պաշտպանական կողմը նշել է, որ առավել մեղմ խափանման միջոցներն ի զորու են ապահովել Աշոտյանի պատշաճ վարքագիծը:

Այսօր դատարանին ներկայացվել են Աշոտյանին 40 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու, ինչպես նաև նրան ԱԺ պատգավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություններ: Որպես երաշխավորներ դատարան են ներկայացել պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը, Գեղամ Մանուկյանը, Հայկ Մամիջանյանը, Արծվիկ Մինասյանը, Ասպրամ Կրպեյանը, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, սակայն դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդություններն ու ևս երեք ամսով երկարացրել Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Արաքս Մամուլյան