Հերթ՝ Մաշտոցի անձնագրայինում․ ինչու էր 8 պատուհանից 1-ը սպասարկում արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղ առավոտից Մաշտոցի անձնագրային բաժանմունքում հերթեր են, հերթում էլ՝ արցախցիներ։ Factor TV-ի նկարահանման պահին 8 պատուհաններից միայն 1-ն էր սպասարկում նրանց։

Մարտակերտից բռնի տեղահանված Ռաֆիկ Գալստյանն առավոտյան 9-ից ընտանիքի հետ բաժանմունքում է։ Factor TV-ի հետ զրույցում նեղսրտում է՝ թեև իրենք արտահերթ են սպասարկվում, բայց ժամերով, անգամ օրերով սպասում են, որ իրենց իսկ պահած հերթը մոտենա։

Ըստ բռնի տեղահանված արցախցիների՝ անձնագրայինից ասել են, որ օրական սպասարկելու են 15 քաղաքացու, այնինչ հերթում սպասող արցախցիների թիվն ավելին էր։ Նոյեմբերին, օրինակ, ըստ նրանց, օրական սպասարկում էին 30 քաղաքացու, բաժանմունքներն էլ աշխատում էին նաև շաբաթ օրերին։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն ընդունում է՝ Մաշտոցի անձնագրայինում աշխատանքը վատ է կազմակերպվել։ Այդուհանդերձ, ըստ նրա, նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ ավելի քան հարյուր հազարավոր արցախցիներ բռնի չէին տեղահանվել Հայաստան, անձնագրային բաժանմունքներում աշխատողների քանակը բավարար չէր մեծ հոսքերը սպասարկելու համար։

Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե Մաշտոցի բաժանմունքում օրվա ընթացքում 15 քաղաքացու են սպասարկում, Դավթյանն ասում է՝ դա իրականությանը չի համապատասխանում։ Նա արձանագրում է՝ աշխատակիցների եղած քանակով հնարավոր է եղել արցախցիների սպասարկմանը հատկացնել երկու օպերատոր․ նրանցից մեկը, ըստ հանրային կապերի պատասխանատուի, թղթաբանությամբ է զբաղված եղել և չի սպասարկել քաղաքացիներին։

Այս ամենից հետո Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ներկայացուցիչներ են ուղարկվել Մաշտոցի անձնագրային բաժանմունք։ Ըստ Նելլի Դավթյանի՝ կազմակերպավերահսկողական բաժինը շտկել է իրավիճակը, իսկ Մաշտոցի անձնագրայինի պետի պաշտոնակատար Նատալի Կոստանդյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հիմա վերլուծում են տվյալները՝ հասկանալու՝ արդյո՞ք անհրաժեշտություն կա կրկին անցնել 6-օրյա աշխատանքային գրաֆիկի, թե ոչ։ ՆԳ նախարարի՝ շաբաթ օրերին աշխատելու որոշումը վերաբերել է միայն դեկտեմբեր ամսին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան