2023 թվականին ՌԴ-ում բանակի մասին «կեղծիքների» համար 135 գործ է հարուցվել

Լուրեր

21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2023 թվականի 11 ամիսների ընթացքում Ռուսաստանում հարուցվել է 135 քրեական գործ՝ ռուսական բանակի մասին «կեղծ լուրերի» հոդվածով, որից 79 գործը՝ 70 անձի նկատմամբ, քննչական մարմինների կողմից արդեն ուղարկվել է դատարան։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ՌԴ Գլխավոր դատախազության տվյալները։

Նախորդ՝ 2022 թվականին, նույն հոդվածով հարուցվել է 187 գործ, որից 78-ը հասել է դատաքննության փուլ։

Ռուսաստանի զինված ուժերին և իշխանություններին «վարկաբեկող», «կեղծ լուրեր» տարածելու մեղադրանքով անցյալ տարի արգելափակվել կամ ջնջվել է ավելի քան 69 հազար կայք, մինչդեռ Գլխավոր դատախազությունն արգելափակման 555 հարցում է ուղարկել Ռոսկոմնադզորին։ 2022 թվականին համապատասխան թվերն ավելի բարձր են եղել՝ 853 արգելափակման հարցումների դեպքում ջնջվել կամ արգելափակվել է 128 հազար ինտերնետային ռեսուրս։

Կայքերն արգելափակվել են հիմնականում ուկրաինական պատերազմի, ինչպես նաև Ռուսաստանում տնտեսական իրավիճակի, «միջուկային զենքի կիրառման սպառնալիքի» և 2023 թվականի աշնանը ընտրությունների ժամանակ խախտումների լուսաբանման համար։