ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում հայտնաբերել են ալցհայմերի հիվանդությանը նպաստող ամիլոիդ պեպտիդների ագրեգատների գոյացումը կանխարգելող միջոցներ

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում հետազոտվել են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում սինթեզած երկու նոր միացություններ` N-բենզոիլ-DL-վալինիդիմեթիլամինոէթիլամիդիյոդմեթիլատ (TVA) և 1-(2-դիէթիլամինոէթիլի)-2-ֆենիլ-4-բենզիլիդեն-5-իմիդազոլոն (TVS): Այդ միացություններն ընկճում են Ալցհայմերի հիվանդության զարգացմանը նպաստող ացետիլխոլինէսթերազ և բուտիրիլխոլինէսթերազ ֆերմենտների ակտիվությունները․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Ալցհայմերի հիվանդության հիմքն ամիլոիդ բետա պեպտիդների պաթոլոգիական ակտիվությունն է: Մասնավորապես, ամիլոիդ բետան թունավոր ազդեցություն ունի ուղեղի նեյրոնների վրա և խաթարում է միջբջջային հաղորդակցությունը:

Նկարագրվել են դրանց օպտիկական կլանման և ֆլուորեսցենցիայի սպեկտրները:

«Ստացած տվյալները վկայում են, որ նոր սինթեզած միացությունները նվազեցնում են ամիլոիդ բետա պեպտիդների ագրեգացման գործընթացը և քայքայում պեպտիդների ձևավորված տոքսիկ ագրեգատները։ Բջջային կուլտուրայում կատարած հետազոտությունները ցույց են տվել նաև, որ TVA և TVS միացությունները թուլացնում են ամիլոիդ բետա պեպտիդի ագրեգատների ազդեցության հետևանքով առնետի ուղեղի հիպոկամպի բջիջների նեյրոդեգեներատիվ գործընթացները և մահացությունը՝ ցուցաբերելով նյարդապաշտպան հատկություն»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն Ալվարդ Անտոնյանը:

Նա նշեց, որ այս միացությունների հետագա նախակլինիկական հետազոտությունների իրականացումը հնարավորություն կտա դրանց հիման վրա ստեղծել Ալցհայմերի հիվանդության կանխարգելման և բուժման նոր դեղամիջոցներ: