Հայկ Գրիգորյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննիչներին

Լուրեր

12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը ներկա են գտնվել Քննչական կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և նրանց տեղակալները։

ՀՀ ՔԿ նախագահն անդրադարձել է կազմակերպչական բնույթի հիմնախնդիրներին, աշխատանքային ու կատարողական կարգապահությանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ընդգծելով կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ անզիջում պայքարի հրամայականը՝ Հայկ Գրիգորյանն այդ համատեքստում կարևորել է քննիչների բարեխիղճ, սրտացավ և պատասխանատու վերաբերմունքն իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ։

«Ոչ մի հանդուրժողականություն չի լինելու կոռուպցիոն երևույթների նկատմամբ և շատ կարևոր է յուրաքանչյուր քննիչի ջանասիրությունն իր վարույթում քննվող քրեական գործերի նկատմամբ, վարքագիծն ու կեցվածքը՝ ընդհանրապես»,- ասել է ՔԿ նախագահը և կարևորել յուրաքանչյուր գործով քաղաքացիների հետ տարվող աշխատանքները:

«Քննիչների որոշումները պետք է ոչ միայն դատավարական առումով լինեն հիմնավորված ու փաստարկված, այլ նաև բացատրելի, հասկանալի։ Շատ հաճախ վստահ լինելով ձեր որոշումների հիմնավորվածության վրա՝ պատշաճ չեք արժևորում քաղաքացիների մոտ առաջացած հարցերը, ժամանակին չեք տալիս պարզաբանումներ, հանրամատչելի ներկայացնում իրավական դիրքորոշումը, որի հետևանքով քաղաքացու մոտ խորանում ու արմատավորվում են այս կամ այն որոշման օբյեկտիվության վերաբերյալ կասկածները»,- ասել է ՔԿ նախագահը` հանձնարարելով մարզային քննչական վարչությունների պետերին շաբաթը մեկ անգամ կազմակերպել քաղաքացիների ընդունելություն։

Հ.Գրիգորյանը փաստել է, որ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն անմիջական պատասխանատվություն են կրում նախաքննության արդյունավետ կազմակերպման համար և տվել կոնկրետ հանձնարարականներ՝ մասնագիտական վարքագծի կանոնների պահպանման, աշխատանքային կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ։