ՆԳՆ-ն ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման ռազմավարությամբ սահմանված գերակայությունները

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությամբ և 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով սահմանված գերակայությունները։

Սահմանված է հինգ գերակայություն՝

1) Համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավում, ինչը նախատեսում է միջոցառումներ՝ ուղղված աղետների ռիսկի կառավարման համակարգի կառույցների և կազմակերպությունների դերերի հստակ բաշխմանն ու համակարգմանը, կանոնակարգերի և աշխատակարգերի հստակեցմանը, ռիսկի ինդեքսավորման և գնահատման մեթոդաբանության մշակմանը, ինչպես նաև քաղաքաշինական նորմերի բարելավմանը:

2) Տեխնոլոգիահեն համակարգի շարունակական բարելավում, ինչը նախատեսում է միջոցառումներ՝ ուղղված համայնքներում աղետների ռիսկի էլեկտրոնային քարտեզների ներդրմանը և այլն:

3) Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված գործողություններ, ինչը սահմանում է միջոցառումներ՝ ուղղված համակարգում ներգրավված անձնակազմի գիտելիքների ու կարողությունների բարելավմանը, ինչպես նաև կամավոր փրկարարական համակարգի ներդրման հիմքերի ձևավորմանը:

4) Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնում և պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր մեխանիզմների մշակում:

5) Անվտանգության մշակույթի ամրապնդում, ինչը ենթադրում է հանրային իրազեկվածության մակարդակի շարունակական բարձրացում և ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ հանրային հաղորդակցության համակարգի կայացում:

Այս համատեքստում նախատեսվում է բոլոր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ նախադպրոցական, կրթական ծրագրերում ներառել աղետների ռիսկի կառավարման կրթական բաղադրիչը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու համար բոլոր հանրային վայրերում ունենալ հանրամատչելի տեղեկատվական ցուցանակներ: Այլ կերպ ասած՝ նպատակը ռեֆլեքսային մակարդակում աղետին արձագանքելու ունակ և անվտանգային մշակույթ կրող քաղաքացի ունենալն է:

Իրականացվել է Մեղրի և Ագարակ քաղաքային բնակավայրերի սեյսմիկ ռիսկի մոդելավորում, որը ներկայացնում է վատթարագույն սցենարները երկրաշարժի դեպքում։ Մոդելավորումը հնարավորություն է տալիս բացահայտել բնակավայրի առավել խոցելի տարածքները, շենքերն ու շինությունները, ինչպես նաև բնակչության շրջանում հնարավոր կորուստները՝ գիշերային և ցերեկային ժամերին։ Այն փաստացի ներառում է սեյսմիկ միկրոշրջայնացման գործընթացը՝ 200-200 մետր շառավղով։ Այս մոդելները համայնքի ղեկավարությանը հնարավորություն են տալիս բնակչության շրջանում իրականացնելու արդյունավետ քաղաքաշինական գործընթացներ և ապահովելու կայուն զարգացում՝ աղետների ռիսկի գիտակցմամբ։ Նախատեսվում է մոդելավորում իրականացնել նաև Երևան և Վանաձոր քաղաքների համար։

2023 թվականին Հայաստանում անցկացվել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը, որն իր բնույթով ու ծավալով աննախադեպ էր։ Ուսումնավարժանքին մասնակցել են միջազգային հումանիտար կազմակերպությունների և ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների՝ Վրաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի միջազգային որոնողափրկարարական բազմանդամ թիմեր, դիտորդներ և միջազգային փորձագետներ։

Նպատակն էր բարելավել Հայաստանի Հանրապետության և գործընկեր երկրների փրկարարական խմբերի բնակչության պատրաստվածության և արձագանքման կարողությունները՝ ավերիչ երկրաշարժերին դիմակայելու ուղղությամբ։ Նմանատիպ վարժանքները կրելու են շարունակական բնույթ։

Աղետների ռիսկի կառավարման և փրկարարական աշխատանքում նաև բնակչության մասնակցությունն ապահովելու, պետություն-համայնք փոխգործակցության արդյունավետությունը երաշխավորելու նպատակով Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում ստեղծվել են արագ արձագանքման կամավոր թիմեր։

Յուրաքանչյուր թիմում 12-ական կամավորներ անցել են համապատասխան դասընթացներ, հատկացվել են մասնագիտական արտահագուստ, անձնական պաշտպանիչ միջոցներ, փրկարարական գույք, առաջին օգնության պարագաներ։ Թիմերի հետ անցկացվել են վարժանքներ։ Թիմերը նաև ներգրավվել են Փրկարար ծառայության կողմից անցկացվող վարժանքներին և արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքներին։

Դիմակայուն պետություն ձևավորելը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ ՆԳ նախարարությունը հետևողականորեն շարունակելու է ռազմավարության միջոցառումների պատշաճ իրականացումը։