ԲՏԱ նախարարը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Լուրեր

07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

Զարեհ Սինանյանը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություններ մաղթել հետագա պաշտոնավարման ընթացքում:

«Վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր հեռանկարներ կարող է ապահովել բարձր տեխնոլգիաների ոլորտի զարգացման համար: Այս ոլորտը մեծ կարևորություն ունի մեր պետության համար, և համակարգային ուժի առկայությունը ու ներգրավվածությունը լուրջ խթան կարող են դառնալ դրա զարգացման գործում․ այստեղ մեր առավելությունը կարող է դառնալ նաև սփյուռքի մասնագիտական ներուժը»,- նշել է Զարեհ Սինանյանը:

Նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքի համար և ընդգծել, որ համագործակցության լայն դաշտ է տեսնում:

«Համագործակցության լուրջ նախադրյալներ կան տարբեր ոլորտներում, հատկապես տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, և համոզված եմ, որ շատ կարճ ժամանակում կարող ենք շոշափելի արդյունքներ գրանցել»,- ասել է նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրրության մի շարք հարցեր, նախանշվել են համագործակցության առկա հնարավորությունները: