Պատերազմի ընթացքում ռուսական ԶՈՒ-ի հետ պայմանագիր կնքող օտարերկրացիները ՌԴ քաղաքացիություն կստանան

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Օտարերկրացիները, որոնք պայմանագիր են կնքել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հետ Ուկրաինայի հետ պատերազմի ընթացքում, կկարողանան դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում,գրում է ՏԱՍՍ-ը։ Այսպիսով, դիմողին անհրաժեշտ կլինի կցել իր անձնագիրը, ՌԴ Զինված ուժերում ծառայության պայմանագիրը, որը կնքվել է առնվազն մեկ տարի ժամկետով, ինչպես նաև անվան կամ ազգանվան փոփոխության վկայական (առկայության դեպքում):

Ըստ փաստաթղթի` Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև «ռազմական հատուկ գործողության» ընթացքում ՌԴ ԶՈՒ-ում առողջական, տարիքային շեմը լրանալու, պայմանագրի ժամկետը լրանալու, ինչպես նաև ռազմական դրության դադարեցման պատճառով զինվորական ծառայությունից ազատված օտարերկրացիները։

Նշվում է,որ ՌԴ քաղաքացիություն ստանալու իրավունք են ունենալու նաև օտարերկրյա քաղաքացիների այս կատեգորիաների հարազատները։