Թուրքիայում ձերբակալել են Իսրայելի օգտին լրտեսելու մեջ կասկածվող 33 հոգու

Լուրեր

21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 33 անձի, ովքեր կասկածվում են իսրայելական հետախուզական «Մոսադ» ծառայության օգտին լրտեսելու և Թուրքիայում բնակվող օտարերկրացիների դեմ գործողությունների մեջ, գրում է VOA-ն։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։ Դեկտեմբերին Թուրքիայի իշխանությունները նախազգուշացրել էին Իսրայելին «լուրջ հետևանքների» մասին, եթե նա փորձի թիրախավորել ՀԱՄԱՍ խմբավորման անդամներին, որոնք ապրում են պաղեստինյան տարածքներից դուրս, այդ թվում՝ Թուրքիայում։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նման գործողությունները սխալ կլինեն։ Ի տարբերություն արևմտյան դաշնակիցների և արաբական որոշ երկրների՝ Թուրքիան ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չի համարում։

Երլիկայան ասել է, որ «Խլուրդ» գործողության շրջանակներում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել երկրի ութ նահանգների 57 վայրերում։

Հետաքննությունը նախաձեռնել են Ստամբուլի դատախազության հակաահաբեկչական բյուրոն և Ազգային հետախուզական կազմակերպության MIT-ը։