Մակրոնը Իսրայելին կոչ է արել կանխել էսկալացիան Լիբանանում
Քաղաքականություն
03.01.2024 | 13:33Բեյրութի արվարձաններում տեղի ունեցած պայթյունից հետո, որի ժամանակ սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ-Արուրին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելին կոչ է արել «խուսափել էսկալյացիայի տանող ցանկացած պահվածքից, հատկապես՝ Լիբանանում»։
Այս տեղեկությունը տարածել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը Մակրոնի և Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցի հեռախոսազրույցից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
57-ամյա Սալեհ ալ-Արուրիի և նրա երկու համախոհների մահվան մասին ավելի վաղ հայտնել էր արաբական Al Arabiya հեռուստաալիքը։ Ըստ ալիքի՝ Բեյրութի հարավային արվարձանում տեղի ունեցած պայթյունը ՀԱՄԱՍ-ի հենակետին իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանք է։