Ամանորի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ 90 «Շահեդ» է արձակել

Լուրեր

03.06.2026 | 16:24
Կսուբսիդավորվի լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանումը․Պապոյան
03.06.2026 | 16:19
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
03.06.2026 | 16:10
Մի 4 տարի առաջ ոչինչ չկար, իհարկե գոհ եմ․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 16:01
Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ
03.06.2026 | 15:52
ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ
03.06.2026 | 15:44
Ի՞նչ կալիբրով պիտի կրակեն, որ ինձ հասնի․ Անդրանիկ Քոչարյանը զրահամեքենա փորձարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 15:35
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով Կիևում է
03.06.2026 | 15:28
Էմանուել Մակրոնը հյուրընկալվել է Ֆրանսիայի հավաքականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 15:19
Ռոբոտ-շունը քողարկված հարձակման համար է, ավտոմատ է խոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 15:17
ԵՄ-ն կարող է արտոնություններ տրամադրել ՀՀ-ին // Արծրուն Մարգարյանի սպանության գործը վերաբացվել է․ ԼՈՒՐԵՐ
03.06.2026 | 15:03
Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ
03.06.2026 | 14:58
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
03.06.2026 | 14:50
Ամեն երեխուն 15 փող տվի, պլյուս դասատուներին մի-մի հատ վարդ․ ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 14:38
Դատավոր Գիվի Հովհաննիսյանը «խախտե՞լ է կուսակրոնության ուխտը»․ Աննա Վարդապետյանը միջնորդել է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկել
03.06.2026 | 14:26
«Մենք ոչ թե եվրոհակաՔրիստոս ենք, այլ եվրոմոնարխիստ ու եվրոկոմունիստ»․ Դանիել Իոաննիսյանը՝ ՌԴ ԱՀԾ հայտարարությանն ի պատասխան
Բոլորը

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Ամանորի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռեկորդային թվով՝ 90 «Շահեդ»-ներ են գործարկվել, որոնցի 87-ը խոցվել է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Անօդաչու թռչող սարքերի հզոր զանգվածային հարձակումը շարունակվել է 11 ժամ շարունակ։ Կամիկաձե ԱԹՍ-ները գործի են դրվել երեկոյան, մարտական աշխատանքն ավարտվել է առավոտյան ժամը 4-ի սահմաններում։ Ամանորի գիշերը հարավային հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են «Շահեդ-131/136» տիպի 51 անօդաչու թռչող սարք․ 28-ը՝ Օդեսայի մարզում, 14-ը՝ Նիկոլաևի շրջանում, 5-ը՝ Վիննիցայի շրջանում, 2-ը՝ Դնեպրոպետրովսկի շրջանում, 1-ական Խերսոնի և Կիրովոգրադի մարզերում»,- ասվում է Ուկրաինայի հարավի պաշտպանական ուժերի հաղորդագրության մեջ։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ Օդեսայի մարզում հարվածները հասցվել են նավահանգստի տերմինալին և բնակելի շենքերին։ Օդեսայի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ հարձակման արդյունքում 15-ամյա դեռահաս է զոհվել, յոթ մարդ վիրավորվել է, նրանցից երեքը հոսպիտալացվել են։ Անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են առնվազն երեք բազմաբնակարան շենք։

Նիկոլաևի շրջանում հարվածները դիպել են ենթակառուցվածքի օբյեկտին, ինչի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել, սակայն այն մարվել է։

Վիննիցայի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են ավտոտնակ և բնակելի տան պատուհանները։ Հաղորդվում է, որ Լվովում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել են Ռոման Շուխևիչի թանգարանը և Դուբլիանի համալսարանը։