Ցմահ դատապարտյալը հացադուլ է հայտարարել, պահանջում է հանդիպում վարչապետի հետ

Լուրեր

07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
Բոլորը

Սպանության համար ցմահ դատապարտված Վաղարշակ Ավետիսյանը, որը  պատիժը  կրում է ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, հայտարարել է անժամկետ հացադուլ և ջրադուլ։ Նա   հանդիպում է պահանջում արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի հետ։

Թե ո՞րն է դատապարտյալի պահանջը և այս առնչությամբ ի՞նչ քայլեր է իրականացրել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, Factor.am-ը փորձեց պարզել ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Մեզ հետ զրույցում ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշեց, որ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել օգոստոսի 1-ին։

«Վերջինս պահանջում է վերանայել իր դատական գործը։ Պահանջում է հանդիպում և՛ հանրապետության վարչապետի, և՛ արդարադատության նախարարի, և՛ գլխավոր դատախազի հետ»,- նշեցին քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից։

Հարցին՝ արդյոք քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը ընդառաջ է գնալու դատապարտյալի  պահանջին և ինչ քայլեր է ձեռնարկելու, որպեսզի Վաղարշակ Հարությունյանը դուրս գա հացադուլից, քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից պատասխանեցին․ «Մենք որևէ բան անել չենք կարող։ Ընդամենը կարող ենք ներկայացնել, որ խնդիր կա։ Դա արդեն հակառակ կողմը կորոշի՝ ընդառաջ գնա՞լ դատապարտյալի ցանկությանը, թե՝ ոչ»։

Նշենք, որ Քրեական օրենսգքրի 104 հոդվածով դատապարտված Վաղարշակ Ավետիսյանն ավելի վաղ ևս  հացադուլ էր հայտարարել: Նա դատապարտվել է տաքսու վարորդի սպանության համար, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և պահանջում է վերաբացել իր քրեական գործը։

 
Աղավնի Սուքիասյան