Փաշինյանը դեկտեմբերի 31-ին «Եռաբլուր» չգնաց, նախորդ տարի այց եղել էր

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարի դեկտեմբերի 31-ին չի այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Հիշեցնենք՝ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանն այցելել էր պանթեոն և ծաղիկներ էր խոնահրել Հայրենիքի համար տարբեր ժամանակներում զոհված զինծառայողների շիրիմներին։

Factor.am-ը փորձեց Կառավարության լրատվական վարչությունից ճշտել՝ ինչո՞ւ Փաշինյանը չի այցելել «Եռաբլուր», սակայն հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Հիշեցնենք՝ Հայաստանի ղեկավարը վերջին անգամ զինվորական պանթեոն այցելել է 2023 թվականի հունվարի 28-ին՝ ՀՀ բանակի կազմավորման օրը։ Այս տարի Նիկոլ Փաշինյանը ո՛չ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, ո՛չ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը, ո՛չ էլ նոյեմբերի 9-ին՝ պատերազմի վերջին օրը, չի գնացել «Եռաբլուր»:

2022-ին ևս՝ սեպտեմբերի 27-ին և նոյեմբերի 9-ին այցեր չեն եղել, իսկ սեպտեմբերի 21-ի այցի ընթացքում զոհերի՝ ակցիա իրականացնող ծնողներին բռնի ուժով բերման ենթարկեցին։