2023-ի պոզիտիվը․ հայկական արբանյակի թռիչքից մինչև տարվա կինոդիմակայություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը հօգուտ ՌԴ-ի հայտարարություններ է անում, սա ուղիղ խոչընդոտ է ճիշտ օրակարգի ուղղությամբ․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:46
«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.07.2026 | 19:30
Ինչո՞ւ են ռուս սահմանապահները ստուգումներ իրականացնում Նռնաձորում․ իրավական հիմքերն ու գործող կարգավորումները 
15.07.2026 | 19:21
ՍԱՏՄ-ն կասեցրել է Երևանի «Նյու Յորք» բարի գործունեությունը
15.07.2026 | 19:15
Սամվել Կարապետյանը չունի իշխանափոխության գաղտնի պլան․ դա ՌԴ-ի իշխանության գաղտնի պլանն է․ Գագիկ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:00
Կհրավիրվի՞ Գարեգին Բ-ն ԱԺ անդրանիկ նիստին․ կանոնակարգը՝ ընդդեմ քաղաքականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:46
Վաղարշյանի միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
15.07.2026 | 18:42
Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»
15.07.2026 | 18:35
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասում
15.07.2026 | 18:26
Կիևը ԵՄ վարկի միջոցներով Չինաստանից ԱԹՍ-ների բաղադրիչներ գնելու թույլտվություն է ստացել․ FT
15.07.2026 | 18:17
Վահե Գևորգյան. «Կարող եմ վստահ ասել՝ «Ելիմայի» դեմ շատ հետաքրքիր հանդիպում է լինելու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:10
TRIPP+ հիմնադրամի ղեկավար է նշանակվել // Փլուզում՝ Կոտայքի ՀԷԿ-ում․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 18:01
Բայրամովը հուլիսի 16-17-ը ՌԴ-ում կլինի․ նրան կընդունի Լավրովը
15.07.2026 | 17:50
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 մեքենա․ Դատախազություն
15.07.2026 | 17:41
Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել․ Թրամփ
Բոլորը

Տարվա հայկական թռիչքը

Դեկտեմբերի 1-ին հայրենական արտադրության առաջին արբանյակն արձակվեց տիեզերք։ «Հայասաթ-1»-ը «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի համատեղ աշխատանքի արդյունքն է։

Տարվա մշակութային հայտը

Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Որոշումը կայացվեց Բոտսվանայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակու­թային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմի­տեի 18-րդ նստաշրջանի ընթացքում։

Հայկական կինոյի՝ տարվա նվաճումը

Շողակաթ Վարդանյանի «1489» դեբյուտային ֆիլմը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց վավերագրական կինոյի ամենահեղինակավոր՝ Ամստերդամի միջազգային փառատոնում։ Այն պատմում է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված եղբոր մասունքների փնտրտուքի մասին։ Ֆիլմն արժանացավ նաև Կինոքննադատների և կինոմամուլի համաշխարհային ընկերակցության մրցանակին։

Հայ ռեժիսոր Միքայել Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը դարձավ Հայաստանից պատմության մեջ առաջին ֆիլմը, որն ընդգրկվեց «Օսկար» մրցանակաբաշխության լավագույն միջազգային ֆիլմերի կարճ ցուցակում:

Տարվա կինոդիմակայությունը

Բարբենհայմերը (Barbenheimer) տարվա ֆիլմային համացանցային ֆենոմենն է՝ կապված «Բարբի» և «Օպենհայմեր» սպասված ​​ֆիլմերի համաշխարհային պրեմիերայի հետ, որը տեղի ունեցավ միաժամանակ՝ 2023 թվականի հուլիսի 21-ին։ «Բարբին» դարձավ 2023-ի ամենաեկամտաբեր ֆիլմը՝ համաշխարհային կինովարձույթում հավաքելով 1 մլրդ 440 մլն դոլար։ «Օպենհայմեր»-ը եկամտաբերությամբ զիջում է մրցակցին՝ դեռևս չգերազանցելով 1 մլրդ դոլարը։

Տարվա գործադուլը

Հոլիվուդյան սցենարիստների ու դերասանների գործադուլը նշանավորեց ամերիկյան կինոյի և հեռուստատեսային արտադրության ամենաերկար դադարը։ 2023 թվականի մայիսի 2-ին ավելի քան 11 հազար սցենարիստներ գործադուլ հայտարարեցին պրոդյուսերների դաշինքի հետ աշխատանքային անհամաձայնությունների պատճառով։ Այն ավարտվեց սեպտեմբերի 27-ին։

Տարվա տեխնոլոգիական բումը

2023-ն աննախադեպ էր արհեստական բանականության ոլորտի նվաճումներով։ Դեռևս 2022-ին գործարկված ChatGPT բոտն այս տարի դարձավ պատմության մեջ ամենաարագ աճող սպառողական ծրագրային հավելվածը․ այս պահին ChatGPT-ն ունի շուրջ 180 միլիոն օգտատեր։ Այնուամենայնիվ, արհեստական բանականությունը նաև բուռն քննարկումների տեղիք տվեց․ արդյո՞ք այն սկսում է մարդկային ստեղծագործության և բարգավաճման նոր դարաշրջան, թե՞ բացում է Պանդորայի արկղը, որը մղձավանջային ապագա կստեղծի:

Տարվա բառը

«Artificial intelligence»-ը՝ «Արհեստական բանականությունը» դարձավ նաև տարվա բառը՝ ըստ Collins English բառարանի: Merriam-Webster բառարանը 2023 թվականի բառ ճանաչեց «authentic»-ը՝ «իսկական»-ը, Cambridge Dictionary բառարանի համաձայն՝ 2023 թվականի բառը «հալյուցինացիա»-ն է, իսկ Oxford English Dictionary-ն տարվա բառ է ընտրել «Rizz»-ը՝ «խարիզմայի» կրճատված տարբերակը։

Տարվա մարդը

«Լույսի աղբյուր»՝ «խավարի զգալի քանակությամբ» տարում․ TIME ամսագիրն այսպիսի բնորոշումներով «Տարվա մարդ» է ճանաչել ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթին։ Սվիֆթի «Eras» համաշխարհային շրջագայությունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես պատմության մեջ ամենաշահութաբեր համերգային շրջագայություն՝ գերազանցելով 1 մլրդ դոլարը։

Տարվա ֆուտբոլային ռեկորդը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին արժանացավ իր 8-րդ «Ոսկե գնդակին»․ սա  բացարձակ ռեկորդ է  ֆուտբոլային պատմության մեջ։ Նա «Ոսկե գնդակ» մրցանակակիր էր դարձել նաև 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019 և 2021 թվականներին։

Մարզական տարվա հայկական նվաճումը

36 մեդալ․ Երևանում ապրիլի 15-23-ն անցկացված Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ծանրորդները իսկական մեդալային բերքահավաք արեցին։ Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում գրավեց առաջին հորիզոնականը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան