ՀՀ ոստիկանությունը նախապատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին. ծառայողները կայցելեն բնակարաններ՝ պետռեգիստրի հասցեներում անճշտությունները վերացնելու նպատակով
Հասարակություն
03.08.2018 | 15:26Հարգելի Երևանցիներ, ՀՀ ոստիկանությունն իր իրավասության սահմաններում նախապատրաստվում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին. հայտարարություն է տարածել ՀՀ ոստիակնության լրատվական ծառայությունը:
Բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողները այցելելու են բնակարաններ։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը որոշակի անհարմարություններ պատճառելու համար՝ միևնույն ժամանակ ակնկալելով աջակցություն։