Շահագործման է հանձնվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի նոր շենքը

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Շահագործման է հանձնվել Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի նոր, վերանորոգված և կահավորված վարչական շենքը։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչները։

«ՀՀ ՔԿ նախագահը ներկաների հետ շրջել է հիմնովին վերանորոգված վարչական շենքում, նրան ներկայացվել են ստորաբաժանման աշխատակիցների համար ստեղծված աշխատանքային նոր, հարմարավետ պայմանները, որոնք լիարժեք բավարարում են պահանջվող չափանիշներին։

Նախկինում նշված քննչական բաժինը տեղակայված է եղել այլ վարչական շենքում՝ ունենալով բնականոն գործունեության պահովման ոչ բարվոք պայմաններ։

Ելնելով ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած հրատապ կարիքներից՝ ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 75 մլն. դրամի ֆինանսավորում, որի արդյունքում Կոմիտեին հատկացված նոր վարչական շենքը վերանորոգվել է, ամբողջությամբ համալրվել նոր գույքով, նյութատեխնիկական, անվտանգության, հաղորդակցային նոր միջոցներով։

Բաժինը համալրվել է համապատասխան տեխնիկական և այլ միջոցներով` հագեցած իրեղեն ապացույցների պահպանման, անչափահասների հետ քննչական գործողություններ կատարելու, ինչպես նաև՝ ճանաչման սենյակներով։ Յուրաքանչյուր քննիչի համար նախատեսվել է առանձին աշխատասենյակ։

Շրջայցից հետո Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել քննչական բաժնի աշխատակիցների մասնակցությամբ։ Արգիշտի Քյարամյանը քննիչներին և օժանդակող անձնակազմին շնորհավորել է նորամուտի կապակցությամբ։

Նա ընգծել է, որ պետությունը միջոցներ չի խնայում արդյունավետ նախաքննություն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր աշխատանքային, նյութատեխնիկական պայմանների ստեղծման, քննիչների սոցիալական երաշխիքների բարձրացման համար։ Միակ ակնկալիքը պրոֆեսիոնալ, նվիրված գործունեությամբ Հայաստանում իրավակարգի և օրինականության ամրապնդումն է և որակյալ քրեական արդարադատությանը նպաստելը, որը կախված է յուրաքանչյուր քննիչի` իր ծառայողական պարտքի հանդեպ ունեցած նվիրումից։

Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ համակարգում իրականացվող նշված բարեփոխումները, այդ թվում նաև վարվող կադրային քաղաքականության ասպարեզում մասնագիտական ավելի բարձր չափանիշներ սահմանելը, Քննչական կոմիտեի ընդլայնման համատեքստում միտված են նախաքննության ինստիտուցիոնալ միասնականության ձևավորմանը, ընդհանուր սկզբունքներով մատուցվող ծառայության որակի բարձրացմանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի գործունեության ցուցանիշներին, համակարգում քննիչների ծանրաբեռնվածության թոթափմանն առնչվող և այլ հարցեր»։