ՊՆ-ին մեկ ամսից ավելի ժամանակ է անհրաժեշտ եղել՝ պարզելու, որ հայցվող տեղեկատվությունը պետական և ծառայողական գաղտնիք է

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Factor.am-ը նոյեմբերի 1-ին գրավոր հարցմամբ դիմել էր Պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե իտալական արտադրության քանի՞ մոդուլային զորանոց է ձեռք բերել նախարարությունը, որի մասին խոսվել էր Ազատի զինվորական կացարանում ողբերգական դեպքից հետո, արդյոք ձեռքբերված զորանոցներն արդեն մոնտաժվել և շահագործվում են։ Հարցումը ստանալուց 6 օր անց նախարարությունից պատասխանել էին, որ «տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»։

Այդ պատասխանից ավելի քան մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 20-ին, նախարարությունից պատասխանել են, որ հայցվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ և տրամադրել չեն կարող։

Նախարարությունից մեջբերել են տեղեկատվության մերժման հիմքը, այն է՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը՝ մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ 

Վկայակոչել են նաև ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N 173 որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ և 19-րդ կետերի պահանջները, որոնցում պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններն են։

Factor.am-ի հավաստի տեղեկություններով՝ մոդուլային զորանոցների մի մասի բացումը տեղի կունենա 2024 թվականին։

Արփի Հակոբյան