Տեղ գյուղի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են

Լուրեր

22.06.2026 | 15:59
Ադրբեջանը Թուրքմենստանին նավթային լցանավ է նվիրել
22.06.2026 | 15:51
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը
22.06.2026 | 15:45
Նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը ցանկանում է դառնալ դատավորների Էթիկայի հանձնաժողովի անդամ․ Դեպարտամենտը հրապարակել է թեկնածուների ցանկը
22.06.2026 | 15:30
Կարող է իր ներողություններն իրեն պահել․ Զելենսկին Լուկաշենկոյից «կոնկրետ քայլեր» է պահանջում
22.06.2026 | 15:19
Ուկրաինան հարձակվել է Վորոնեժի վրա․ հրթիռային հարված է հասցվել պաշտպանական գործարանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքները․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մասնավորապես իրականացվել է Սբ Գևորգ եկեղեցուն կցակառուցված գավիթի վրա` 20-րդ դարի սկզբին ավելացված վերնահարկի հեռացմամբ «սահմանապահ» դարձած եկեղեցու զանգակատունը, ինչպես նաև ամբողջությամբ վերականգնվել է 4-5-րդ դարերով թվագրվող միանավ եկեղեցին, վերականգնվել են 17-րդ դարի գավիթը, հենապատ-պարսպապատերը, կամարակապ աստիճաններով շքամուտքը, վերատեղադրվել են խաչքարերը և իրականացվել տարածքի ամբողջական բարեկարգումը, ապահովվել է նաև եկեղեցու գիշերային լուսավորությունը:

ԿԳՄՍ նախարարության և Տեղի համայնքապետարանի համագործակցությամբ եկեղեցու վրա խաչ և զանգ տեղադրելու վերաբերյալ պատվիրվել է ճարտարապետական նախագիծ:

Նշենք, որ դեռևս 2014 թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվել էր Սբ. Գևորգ եկեղեցու վերականգնման, իսկ 2015 թ. նաև Սբ Գևորգ եկեղեցու տարածքի հենապատերի ամրակայման, կամարակապ մուտքի վերականգնման և տարածքի բարեկարգման նախագիծը: Դրանք կատարվել են 1984 թ. չափագրական նյութերի և նախագծի հիման վրա: 2015 թ. սկսվել և ընդհատումներով մինչև 2023 թ. ընթացել են եկեղեցու և հենապատերի վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքները:

Տեղ գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է: Գյուղի մասին հնագույն պատմական վկայությունը հայտնի է պատմիչ Ստեփանոս Օրբելյանի աշխատություններից:

Սբ Գևորգ եկեղեցին գտնվում է Տեղ գյուղի կենտրոնում և իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության վաղմիջնադարյան միանավ բազիլիկների շարքում: Եկեղեցու արևելյան և արևմտյան մասերը ծավալատարածական առումով մեկը մյուսի շարունակությունն են կազմում, սակայն դրանք կառուցված են տարբեր ժամանակներում: Կառույցի հիմնական՝ նախաստեղծ ծավալը արտաքուստ խոշորաչափ բաց դեղնավուն սրբատաշ կրաքարով կառուցված եկեղեցին է, որը միանավ թաղակապ սրահ է: Ի հակադրություն բուն եկեղեցուն՝ դրան կցակառուցված արևմտյան ծավալը բազալտե անկանոն քարերով է կառուցված: Կցակառույցի երկրորդ հարկը, չնայած առաջինի հետ ծավալատարածական ամբողջականությանն ու միատեսակ շարվածքին, ավելացվել է 20-րդ դարի սկզբին: