ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր երկրներին 2024 թվականին հաղթահարել տարաձայնությունները

Լուրեր

23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
23.07.2026 | 18:10
«Սրբազան պայքարի» գործով Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվեց // Մոսկվայի մոտ Սու-57 է կործանվել․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 18:03
ՀԿ-ները ԶՈւ-ում մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն և համակարգային բարեփոխումներ են պահանջում
23.07.2026 | 17:55
660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
23.07.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին կպատասխանատվության կենթարկի Հորմուզի նեղուցում հութիների ապագա հարձակումների համար
23.07.2026 | 17:37
Չեմ նեղվել, որ 1 տարի է՝ կալանքի տակ եմ, բողոք չունեմ. Արթուր Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:28
Առինջում բարձր լարման գծերի տակ գտնվող ինքնակամ կառույցները կապարակնքվել են․ ՔԿ
23.07.2026 | 17:23
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Չարլզ Օլիվեյրայի հետ. աղբյուր
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին միավորվել և հաղթահարել տարաձայնությունները 2024 թվականին։ Նա կարծում է, որ գալիք տարին պետք է լինի «վստահության վերականգնման տարի»։

Ըստ Գուտերեշի՝ 2023 թվականն «ահռելի տառապանքի, բռնության և կլիմայական քաոսի տարի էր»։ Նա նշել է, որ մարդիկ «ճնշման տակ են աղքատության և սովի անընդհատ աճող խնդիրների պատճառով», իսկ պատերազմներն «ավելի դաժան և բազմաթիվ են դառնում»:

«Միևնույն ժամանակ, սպառվում է վստահությունը։ Բայց փոխադարձ մեղադրանքներն ու զենքով սպառնալիքները ոչ մի տեղ չեն տանում։ Մարդկության ուժը մարդկանց միասնության մեջ է»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր տեսաուղերձում։

Անտոնիո Գուտերեշը համոզված է, որ երկրները պետք է միասին աշխատեն խտրականության և ատելության դեմ, որը «թունավորում է համայնքների միջև հարաբերությունները»: Նաև անհրաժեշտություն կա ապահովելու, որ նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են արհեստական բանականությունը, «բարություն բերեն»:

«2024 թվականը պետք է լինի վստահության և հույսի վերականգնման տարի։ Մենք պետք է միավորվենք՝ տարաձայնությունները հաղթահարելու և ընդհանուր լուծումներ գտնելու համար»,- վստահ է Գուտերեշը։