Ռուսական ԶՈՒ-ն թևավոր հրթիռիներով հարվածներ է հասցրել Ուկրաինային

Լուրեր

24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 29-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի մի քանի շրջանների վրա։ Լվովի և Խարկովի իշխանությունները զեկուցել են ուկրաինական հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։ Ռուսաստանը օգտագործել է ինչպես Shahed անօդաչու թռչող սարքեր, այնպես էլ հրթիռներ՝ արձակված Tu-95MS ռազմավարական ռմբակոծիչներից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը ողջ գիշեր նախազգուշացրել են երկրի տարբեր շրջանների բնակիչներին անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի մասին։ Դրանցից որոշների թիրախները եղել են օբյեկտներ Լվովի մարզում: Լվովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկինը զեկուցել է «Շահեդ» ԱԹՍ-ի հարձակման և տարածաշրջանում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։

Զանգվածային հրթիռային հարձակման մասին է հայտնել Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ քաղաքում առնվազն վեց պայթյուն է լսվել։ Ավելի ուշ պաշտոնյան հավելել է, որ  գրանցվել է առնվազն ութ հարված, նախնական տվյալներով՝ С-300 և X-22 հրթիռներից։

Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են պայթյունների մասին Զապորոժիեում և Կիևում, իսկ մոնիտորինգային ալիքները հաղորդում են ռուսական հրթիռների շարժման մասին Նիկոլաևի, Օդեսայի շրջանի, Կրիվոյ Ռոգի, Կրոպիվնիցկի և նաև՝ արևմտյան շրջանների ուղղությամբ:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ զանգվածային հրթիռային հարձակումը շարունակվում է։ Մոնիտորինգային ալիքները գրում են ռուսական ինքնաթիռներից «Կինժալ» հիպերձայնային հրթիռների արձակման մասին։ Կիևում պայթյունների երկրորդ ալիքն է գրանցվել։ Կրկին պայթյուններ մայրաքաղաքում. ՀՕՊ-ն աշխատում է ինտենսիվ»,- գրում է Կիևի քաղաքապետարանի Telegrma-ալիքը։ Դնեպրից և Կիևից հայտնում են հրդեհների, ինչպես նաև՝ հնարավոր զոհերի մասին։