Պետդումայի պատգամավորը խնդրել է քրեական գործ հարուցել Մաքսիմ Գալկինի դեմ

Լուրեր

22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
Բոլորը

Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը դիմել է ՌԴ Գլխավոր դատախազություն՝ դերասան Մաքսիմ Գալկինին քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով։ Այս մասին պատգամավորը հայտնել է Telegram-ում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լուգովոյը պահանջել է քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ռուսական զինված ուժերի մասին «կեղծիքների» և բանակը «վարկաբեկելու» համար։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորը խորհրդարանական հարցում է ներկայացրել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ ստուգում անցկացնելու խնդրանքով՝ պարզելու՝ արդյո՞ք Գալկինի գործողությունները հանցակազմ պարունակում են:

Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեի փակ զեկույցի տեղեկանքը վկայակոչելով տեղեկություն էր տարածվել, որ ՌԴ ՆԳՆ-ն հետաքննություն է անցկացրել Մաքսիմ Գալկինի և նրա կնոջ՝ Ալլա Պուգաչովայի նկատմամբ։ Գալկինի հետ կապված ստուգումը կատարվել է «կեղծիքների» հոդվածով։

Նյութերը Քննչական կոմիտեում ստացվել են 2022 թվականի հունիսին։ Հավաստագրում նշվում է նաև, որ նա քննադատել է Ռուսաստանի Դաշնության կառավարության և զինված ուժերի գործողությունները։

Պուգաչովայի դեմ նյութերը Քննչական կոմիտեում ստացվել են 2022 թվականի դեկտեմբերին։ Դրանցում ասվում է, որ նա համացանցում տեղադրել է «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օգտագործման մասին կանխամտածված կեղծ տեղեկատվություն»։

Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը պնդել է, որ Քննչական կոմիտեն հիմքեր չի գտել Պուգաչովայի և Գալկինի դեմ քրեական գործեր հարուցելու համար։