ՍԴ դատավոր Թունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Քաղաքականություն
28.12.2023 | 17:53ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի հրաժարականի դիմումի առնչությամբ:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Թունյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»:
Նշենք, որ Թունյանի հրաժարականի պատճառն այն է, որ նա ընտրվել է ԵԱՏՄ դատարանի դատավոր։