Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տ.Խաչատրյանի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանական արարքներ կատարելու վարույթով տուժող անձին մեղադրանք է ներկայացվել` ցուցմունք տալուց հրաժարվելու համար․ ՔԿ

Լուրեր

08.07.2026 | 19:00
Նարեկ Կարապետյանը որոշել է մանդատը վերցնել՝ գիտակցելով, որ պատգամավորները իշխանական բռնաճնշումների զոհ կլինեն․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:49
Ընտրությունները ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, որոնց շուրջ պետք է մտածենք. վարչապետը՝ նախագահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:43
Հայաստանի և Ղազախստանի ԱԱԾ-ները գաղտնի տեղեկություններ փոխանակելու կարգը հստակեցրել են
08.07.2026 | 18:30
Փաշինյանի հետ Միշուստինի հանդիպումը ցույց տվեց՝ Մոսկվան ստիպված է փոխգործակցել Հայաստանի հետ․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:26
ՌԴ-ն միգրանտների երեխաներին կպարտավորեցնի լքել Ռուսաստանը 18 տարեկան դառնալուց հետո
08.07.2026 | 18:18
Ծառուկյանի առանձնատանը մնացած կենդանիները կերակրվում են․ ՔԿ
08.07.2026 | 18:10
Եվս 2 կալանավորված Ծառուկյանին առնչվող գործով // Մարիա Կարապետյանը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
08.07.2026 | 18:02
ՆԱՏՕ-ն պարտավորվում է ավելի քան 50 միլիարդ դոլարի նոր պաշտպանական գնումներ իրականացնել․ ընդունվել է Անկարայի հռչակագիրը
08.07.2026 | 18:00
Փաշինյանի հրահանգով սկսվել է Ծառուկանի ունեզրկման գործընթացը․ «Մայր Հայաստան»
08.07.2026 | 17:51
Նազիկ Ավդալյան. «Իմ մարդկային աջակցությունն եմ արտահայտում Գագիկ Ծառուկյանին»
08.07.2026 | 17:46
Նարեկ Կարապետյանին մեղադրանք կներկայացվի՞․ Դատախազությունը չի պարզաբանում՝ ինչու էր դիմել ԿԸՀ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով
08.07.2026 | 17:35
Գագիկ Ծառուկյանի գործով ևս մեկ անձ է կալանավորվել. ՔԿ
08.07.2026 | 17:22
Դադարեցվել է Հունան Պողոսյանի հորը՝ Արարատի քաղաքային զբոսայգում տրամադրված հողամասի կառուցապատման իրավունքը
08.07.2026 | 17:11
Փաշինյանը հանձնարարել է ընդլայնել ցորենի մշակությունը՝ չնայած Պապոյանի նախկին հայտարարությանը, թե դրա արտադրությունը տնտեսապես ձեռնտու չէ
08.07.2026 | 16:59
«Ուժեղ Հայաստան» դաշինքի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել նրանց գրանցումը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2023թ․ հունիսի 19-ին Գորիս քաղաքում Տ.Խաչատրյանի կողմից հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը՝ նշված անձին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով ներկայացված մեղադրանքով, ուղարկվել է դատարան․ տեղեկացնում են ՔԿ-ից։

Նշված քրեական վարույթով տուժող էր ճանաչվել Գորիս քաղաքի՝ ավտոդողերի վաճառքով զբաղվող 46-ամյա բնակիչը։ Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Գորիսում գործող ավտոտեխսպասարկման կետում, ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ առաջացած պարզաբանումների ընթացքում ՏԽաչատրյանը,  իր սեփական անձի առավելություններն ընդգծելով և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելով, խուլիգանական դրդումներով, վիճաբանություն էր հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ և համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, շրջապատի անդորրը խախտելով՝ իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց էր արձակել 46-ամյա վերոնշյալ տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք։

Նախաքննության ընթացքում 46-ամյա տուժողը, զգուշացված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ ցուցմունք տալու, հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականություն ունենալու մասին, չհանդիսանալով իր, ամուսնու, մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալու պարտականություն չունեցող անձ, ապօրինի հրաժարվել էր Տ.Խաչատրյանի կողմից կատարված միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերի առնչությամբ իրեն հայտնի հանգամանքների մասին ցուցմունք տալ:

Այս փաստի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որի շրջանակներում, վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու համար 46-ամյա անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք։ 

Այս քրեական վարույթով նախաքննությունը ևս ավարտվել է, և նյութերը, ըստ մեղադրանքի 46-ամյա տղամարդու, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։