Իրանի և ՌԴ-ի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները

Լուրեր

19.06.2026 | 14:05
Մայրն ու տատը մեղավոր են ճանաչվել նորածնի մահվան գործով, բայց չեն ազատազրկվի
19.06.2026 | 13:56
Հայաստանը պաշտպանական տեխնոլոգիաների սպառողից վերածվում է բարձր տեխնոլոգիական արդյունք առաջարկող գործընկերոջ․ Մխիթար Հայրապետյանի ելույթը՝ Փարիզում
19.06.2026 | 13:47
Միհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին
19.06.2026 | 13:42
Ուշադրություն չպետք է դարձնենք. ՔՊ-ականը` Զատուլինի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 13:34
Դավիթ Ղազինյանը դատի է տվել ԿԸՀ-ին․ պահանջում է իր մասով երկու որոշումներն անվավեր ճանաչել
19.06.2026 | 13:30
Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի
19.06.2026 | 13:22
Ինչո՞ւ չեք գալիս ԱԺ նիստերին. հարց` Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 13:14
ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ պարտավոր է որոշում կայացնել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո
19.06.2026 | 13:07
Կալանքից ազատ է արձակվել Նորագավիթում 2 պատերազմների մասնակցի աղմկահարույց սպանության գործով ինքնաձիգից կրակահերթ արձակած մեղադրյալը
19.06.2026 | 12:57
Իսրայելի կողմից Լիբանանին հարվածների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել
19.06.2026 | 12:45
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի պահուստարանի կափարիչը պայթել է ռուսական ՀՕՊ-ի հրթիռից
19.06.2026 | 12:36
Լոռու Ուռուտ գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
19.06.2026 | 12:25
Պատգամավորի թեկնածուներ են կալանավորվել // ՀՀ-ն ու Airbus Helicopters-ը պայմանագիր են ստորագրել․ ԼՈՒՐԵՐ
19.06.2026 | 12:19
Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհեր կան, այդ թվում՝ օտարերկրյա նավի անձնակազմի անդամ
19.06.2026 | 12:15
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել։ Իրանական ՄԵՀՐ գործակալության փոխանցմամբ՝ Լավրովն իրանցի գործընկերոջն ասել է, որ Ռուսաստանն անկեղծորեն, ազնվորեն և անվերապահորեն հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը, և դա Մոսկվայի անփոփոխ դիրքորոշումն է։

Նշվում է, որ երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, համագործակցության և երկկողմ հարաբերությունների վերջին վիճակը, տարածաշրջանային և միջազգային որոշ հարցեր։

Անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանում առկա զարգացումներին՝ Աբդոլլահիանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման բանակցությունների գործընթացը և ընդգծել Իրանի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։

Լավրովն իր հերթին շնորհավորել է Իրանին Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ այն համարելով շատ կարևոր քայլ ԻԻՀ-ի և Ռուսաստանի, ինչպես նաև միության անդամ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման գործում։

Նա նաև նշել է երկու երկրների համագործակցությունը Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հարցում՝ ընդգծելով, որ Մոսկվան ավարտել է այս համաձայնագրի իրականացման համար ներքին բոլոր ձևակերպումները, շեշտել ՌԴ-ի վճռականությունը այն արագացնելու հարցում։

Հեռախոսազրույցում կողմերն ընդգծել են, որ հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Էմմա Չոբանյան