Աշտարակ-Թալին ճանապարհի մի հատվածը միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության տարրերով
Տնտեսություն
27.12.2023 | 11:33«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34կմ երկարությամբ ճանապարհի կմ59+980-կմ68+820 հատվածը (Ներքին Բազմաբերդի մերձակայքից մինչև Թալին) միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության համապատասխան տարրերով։
Մոտ 10կմ երկարությամբ նշված նորակառույց ճանապարհահատվածը դեկտեմբերի 15-ից բացվել է երթևեկության համար։
Միաժամանակ զուգահեռ գործում է նաև Մ-1 միջպետական նշանակության ճանապարհը։