Խորեն Գրիգորյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնից

Լուրեր

25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Թե ինչու է Գրիգորյանը ազատման դիմում գրել, հայտնի չէ, քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ ասաց՝ չգիտի՝ արդյո՞ք այլ ավելի բարձր պաշտոնի կնշանակվի Գրիգորյանը, թե ոչ։ Մասնագիտությամբ ազգագրագետ Խորեն Գրիգորյանից այս հարցերի պատասխանները ստանալ չհաջողվեց, նա չպատասխանեց Factor TV-ի հեռախոսազանգին։

Խորեն Գրիգորյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի մայիսին։ Գրիգորյանը մինչ այդ զբաղեցրել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության ներքո գործող «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնը, իսկ դրանից առաջ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։

Տիգրան Ավինյանի երդմնակալության օրը Factor TV-ն նորընծա քաղաքապետից հետաքրքրվել էր, թե ինչ կադրային փոփոխություններ է անելու և արդյո՞ք Խորեն Գրիգորյանը շարունակելու է պաշտոնավարել․ «Հենց լինելով ազգագրագետ՝ պարտադիր շարունակելու է մնալ շինբարեկարգման բաժնում»,- հարցին ի պատասխան ասել էր Ավինյանը։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք ինքը ողջունում է, որ մասնագիտությամբ ազգագրագետն աշխատում է որպես քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար, Ավինյանը պատասխանել էր․ «Ես ողջունում եմ լավ աշխատանքը, բարեխիղճ աշխատանքը և չեմ ողջունում ստերի հիման վրա մարդկանց վատաբանելը»։

Նշենք, որ Factor. am-ի տեղեկություններով Գրիգորյանն ազատվել է իր պարտականությունները պատշաճ չկատարելու համար։ Նրա ղեկավարած վարչությունը և հենց ինքը պարբերաբար հայտնվում էին լրատվամիջոցների քննադատությունների կիզակետում։

Արփի Հակոբյան