ՀԱՄԱՍ-ը և «Իսլամական ջիհադը» հրաժարվել են հանձնել իշխանությունը Գազայում հրադադարի դիմաց

Լուրեր

23.07.2026 | 13:05
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը
23.07.2026 | 12:57
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
23.07.2026 | 12:54
Եմենի հութիները պնդում են, որ Կարմիր ծովում հարձակվել են Սաուդյան Արաբիայի երկու լցանավերի վրա
23.07.2026 | 12:44
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել
23.07.2026 | 12:34
Սևանա լճի ջրածածկ տարածքի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը դադարեցվել է
23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
23.07.2026 | 11:09
Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի
Բոլորը

ՀԱՄԱՍ-ն ու «Իսլամական ջիհադը» մերժել են հրադադարի դիմաց Գազայի հատվածում իշխանությունից հրաժարվելու՝ Եգիպտոսի առաջարկից։ Այս մասին Reuters-ին հայտնել են Եգիպտոսի անվտանգության ծառայությունում երկու աղբյուրներ:

Ավելի ուշ ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչները հերքել են բանակցությունների մասին աղբյուրների հայտարարությունները։

«Իսլամական ջիհադի» պատվիրակությունը Կահիրեում է՝ եգիպտացի պաշտոնյաների հետ քննարկելու գերիների փոխանակման հարցերը: Եգիպտացի պաշտոնյաներից մեկն ասել է, որ խմբավորումը հետագա բանակցությունների համար որպես պայման է առաջ քաշել Իսրայելի ռազմական հարձակման դադարեցումը։

Նշվում է, որ Եգիպտոսն առաջարկել է «տեսլական», այլ ոչ թե կոնկրետ ծրագիր, որը նաև ստացել է Կատարի միջնորդների աջակցությունը։ Այն ներառելու էր հրադադար՝ ավելի շատ պատանդների ազատ արձակման դիմաց և հանգեցնելու էր ավելի լայն համաձայնագրի, որը կենթադրեր մշտական հրադադար, ինչպես նաև Գազայում ղեկավարության փոփոխություն, որն այժմ իրականացնում է ՀԱՄԱՍ-ը:

Եգիպտոսն առաջարկել է ընտրություններ անցկացնել և հավաստիացնել ՀԱՄԱՍ-ին, որ իր անդամները չեն հետապնդվի կամ դատական հետապնդման ենթարկվի, սակայն խմբավորումը, պատանդների ազատ արձակումից բացի, մերժել է ցանկացած զիջում: Ենթադրվում է, որ ավելի քան 100 պատանդ դեռևս պահվում է Գազայում։