Լուկաշենկոյի ռեժիմը զանգվածաբար ձերբակալում է արտերկրից վերադարձող մարդկանց

Լուրեր

26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
Բոլորը

2023 թվականի սկզբից Բելառուսում արտերկրից հայրենիք վերադառնալուց հետո առնվազն 125 քաղաքացի կալանավորվել է։ Այս մասին հայտնել է LRT-ն՝ վկայակոչելով «Գարուն» մարդու իրավունքների կենտրոնի տվյալները։

Նշվում է, որ սահմանին ամենից հաճախ ձերբակալում են Լիտվայից ժամանող բելառուսներին։

«Սակայն ստուգումներ և ձերբակալություններ են տեղի ունենում Բելառուսի բոլոր սահմանային կետերում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ սահմանին»,- ասվում է հաղորդագրությունում։

Պարբերականը հիշեցնում է, որ 2023 թվականի սեպտեմբերից Բելառուսի քաղաքացիները չեն կարող իրենց անձնագրերը փոխել կամ վիզաները թարմացնել արտերկրում գտնվող դեսպանատներում և հյուպատոսություններում, դրա համար նրանք պետք է երկիր վերադառնան։ Բելառուսները ստիպված են երկիր ժամանել նաև մեքենաների և անշարժ գույքի հետ կապված գործարքներ իրականացնելու համար։

Բելառուս իրավապաշտպանները կարծում են, որ այս կերպ Լուկաշենկոյի ռեժիմը երկիր է բերում այն քաղաքացիներին, ովքեր դեմ են գործող իշխանությանը։

«Ամենից հաճախ կալանավորումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ ԿԳԲ-ի աշխատակիցների կամ մաքսավորների կողմից ստուգվում են վերադարձածների հեռախոսները, նրանք ենթարկվում են վարչական պատասխանատվության ծայրահեղական նյութերի տարածման հոդվածով»,- նշում են իրավապաշտպանները։

Այս փաստերը հանգեցրին նրան, որ Լիտվայի իշխանությունները հայտարարեցին իրենց երկրում գտնվող Բելառուսի քաղաքացիներին, այսպես կոչված, «օտարերկրյա անձնագրեր» տրամադրելու մասին։ Նման փաստաթղթեր կտրամադրվեն այն բելառուսներին, ովքեր իրենց հայրենիքում բռնաճնշումների են ենթարկվել և չեն կարող վերադառնալ երկիր՝ փաստաթղթերը թարմացնելու համար։ Այժմ Լիտվայում կա մոտ հազար այդպիսի մարդ։