Բաքվում պահվող արցախցի նախկին պաշտոնյաներին ԿԽՄԿ-ն Հայաստանից ուղարկված ծանրոցներ է փոխանցել

Լուրեր

25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
Բոլորը

Ադրբեջանի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի նախագահը, փոխնախագահը և իրավաբանական բաժնի ղեկավարն այցելել են  Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննաչական վարչությունում ապօրինի պահվող Արցախի ղեկավարներին ու պաշտոնյաներին՝ Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին։  Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը։ Նա ասել է, որ այցի նպատակը եղել է նրանց պահման պայմաններին ծանոթանալը։

«Հանդիպման ընթացքում նրանք գոհունակություն են հայտնել պահման պայմաններից։ Հայտնել են, որ իրենց համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ ամենշաբաթյա հեռախոսազրույցի համար։ Նրանք ապահովված են անհրաժեշտ գրքերով, հասանելի է հեռուստացույց և էլեկտրոնային գրադարան, ինչպես նաև կարող են օգտվել մարզասրահից: Ընտանիքի անդամների խնդրանքով նրանց փաստաբան է նշանակվել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ձերբակալվածներին Հայաստանից իրենց հարազատների կողմից ուղարկված ծանրոցներ են հանձնել»,-ասել է Շիրինովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից ապօրինի առևանգվել ու ձերբակալվել են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊՆ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։ Բաքուն նրանց կալանավորել է և շինծու քրեական գործեր հարուցել։

Էմմա Չոբանյան