Հայաստանի թանգարանները ընթացիկ տարում հյուրընկալել են 1. 2 մլն այցելուի

Լուրեր

20.02.2026 | 17:30
Երևանի քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը չհերքեց, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի ընկերն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:21
Սարոյանին հոգևոր ծառայության վերականգնած Էդգար Հովհաննիսյանը մաքուր է իր խղճի առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:15
Հովհաննես Համբարձումյան․ Կարիերայիս ամենակարևոր գոլը խփեցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:07
Ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության աշխատանքները
20.02.2026 | 16:46
ՀՀ փոխվարչապետն ու Վրաստանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը 
20.02.2026 | 16:46
Լարված իրավիճակ թիվ 143 մանկապարտեզում. սաների ծնողների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:35
Վաշինգտոնը քննում է Ալիևի թիկնապահների կողմից ադրբեջանցիների ծեծի միջադեպը
20.02.2026 | 16:33
Դատավորները դռնփակ ժողով են անում․ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:25
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հենացատկի վարժությանը
20.02.2026 | 16:13
Զբոսաշրջիկների տեղափոխող մեքենան Բայկալ լիճն է ընկել. զոհեր կան
20.02.2026 | 16:02
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դեսպան Ալեքսանդրա Քոուլին
20.02.2026 | 15:50
Ուկրաինայի պարալիմպիկ հավաքականը կբոյկոտի Խաղերի բացումը Ռուսաստանի դրոշի պատճառով
20.02.2026 | 15:41
Շրջանցում ենք փոսերը, մեր մեքենաները վնասներ չեն կրել. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
20.02.2026 | 15:21
Նեյմարը չի բացառել, որ կավարտի կարիերան այս տարի
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները 2023-ին հյուրընկալել են շուրջ 1. 2 մլն այցելուի, իսկ պետական բյուջեից թանգարանների և գրադարանների ոլորտին հատկացվել է շուրջ 2. 7 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«2023-ին մշակվել և շրջանառվում է Թանգարանների զարգացման, կառավարման հիմնադրամը, որը պետք է աջակցող մարմին լինի թանգարանների համար և իր վրա վերցնի թանգարանների բեռը՝ մարքեթինգի, հանրահչակման և այլ գործառույթներ: Այս հիմնադրամը թանգարաններին հնարավորություն կտա ավելի շատ տեսանելիություն ունենալ, ավելի շատ այցելուներ հյուրընկալել և բարձրորակ միջոցառումներ կազմակերպել»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ կառավարման համակարգում արդիականացում իրականացնելով՝ գնում են օպտիմալացման:

«Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը միացրել ենք Հրազդանի երկրագիտական թանգարանին: Այս կառույցները դարձել են Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ: Մենք այդ ճանապարհով ենք գնում, քանի որ նման պարագայում մարզային թանգարանները կարողանում են կիրառել Հայաստանի պատմության թանգարանի փորձը և հնարավորությունները»,-հավաստիացրեց փոխնախարարը:

Քոչարյանը 2023-ի կարևոր նախաձեռնություն է համարում միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը: Ծրագիրն արդեն պատրաստ է, և հաջորդ տարի տեխնիկական հագեցվածությունը կապահովվի:

Ալֆրեդ Քոչարյանն ընդգծեց, որ սահմանվել են նախարարության ենթկայությամբ գործող թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիա) տոմսերի նոր սակագներն ու արտոնությունները, որոնց համաձայն մինչև 12 տարեկան երեխաների և Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների մուտքն անվճար է: Փոփոխվել ու վերանայվել է նաև դպրոցական բաժանորդային համակարգը:

«Կապիտալ վերազինման ուղղությամբ ևս լուրջ աշխատանք է իրականացվել. վերականգնվել է 2009 թվականից դադարեցված ՀՀ թանգարանային ֆոնդի համալրման նպատակով բյուջետային միջոցների տրամադրումը: 2023 թվականին տրամադրվել էր 44 մլն 320 հազար դրամ: Այդ գումարի շրջանակում պետական միջոցներով գնվել են թանգարանների ֆոնդերին անհրաժեշտ արժեքներ, իսկ մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը պետական աջակցությամբ համալրվել է ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով»,-նշեց նախարարի տեղակալը:

Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահների կապիտալ նորոգում է ընթանում: Նախարարությունը որոշել է այն ամբողջությամբ վերակառուցել, նորոգել: Գործընթացը կշարունակվի նաև հաջորդ տարի:

«Պատկերասրահից բացի այլ թանգարանների գույքային կապիտալին ուղղվել են գումարներ: Հայաստանի ազգային գրադարանի ցանցային սերվերն ենք ձեռք բերել, գումար ենք հատկացրել, որով վերանորոգվելու են սանհանգույցները, Շարամբեյանի անվան թանգարանի սանհանգույցն է վերանորոգվելու, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի շքամուտքն է նորոգվելու, վերանորոգվել են Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) թանգարանները, որոնք նաև վերաբացվել են, մեկնարկել են Հովհաննես Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները»,-ասաց Ալֆրեդ Քոչարյանը: