Բաքվում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավճռի դեմ բողոքի քննությունը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Մեկնարկել է Լաչինի միջանցքից առևանգված և Բաքվի դատարանի կողմից շինծու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված արցախցի Վագիֆ Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբդիլովան։

Նրա խոսքով՝ Վագիֆ Խաչատրյանի  անձնական տվյալները և բողոքը քննարկվել են Բաքվի վերաքննիչ դատարանում դատավոր Հասան Ախմեդովի նախագահությամբ կայացած նիստում։ Բուն նիստը նշանակված է 2024թ-ի հունվարի 7-ին։

Հավելենք, որ նոյեմբերի 7-ին Բաքվի ռազմական դատարանը Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Չնայած իր դեմ ճնշումներին՝ Խաչատրյանը դատական նիստերում պարբերաբար հայտարարում էր, որ որևէ հանցանք չի գործել և իրեն մեղավոր չի ճանաչում։

Հիշեցնենք՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետից։

Էմմա Չոբանյան