Մոլդովայի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետով առաջադրվելու որոշման մասին

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Մոլդովայի nախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար 2024 թվականի վերջին և կոչ է արել խորհրդարանին սկսել Եվրամիությանն անդամակցելու երկրի ձգտումների վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:
«Մենք դեռ կարևոր քայլեր ունենք անելու, և ես խոստանում եմ շարունակել աշխատել, եթե վստահեք ինձ նոր ժամկետում», – ասված է հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Սանդուն խնդրել է խորհրդարանին, որը վերահսկվում է Գործողություն և համերաշխություն կուսակցության (PAS) իր դաշնակիցների կողմից, սկսել աշխատել Մոլդովայի եվրոպական կողմնորոշմանն առնչվող հանրաքվեի շուրջ:
Սանդուն, որը հաղթեց 2020 թվականի դեկտեմբերին կայացած նախագահական ընտրություններում, բազմիցս դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մեղադրել Մոսկվային հեղաշրջում կազմակերպելու մեջ՝ իրեն իշխանությունից հեռացնելու համար: Քիշնևում Ռուսաստանի դեսպանատունն պնդում է, թե Մոլդովայի իշխանությունները «ռուսաֆոբիա են հրահրում»։