Ադրբեջանում հերթական քաղաքական ակտիվիստն է կալանավորվել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ընդդիմադիրների, լրագրողների ու քաղակտիվիստների ձերբակալությունները։  Դատարանի որոշմամբ 25-օրով կալանավորվել է NIDA սոցիալական շարժման և «Երրորդ հանրապետություն» քաղաքական պլատֆորմի անդամ Արազ Ալիևը։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապահ մարմիններում իրենց աղբյուրներին՝ հայտնում են, որ Արազ Ալիևը մեղադրվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 510 հոդվածով (թեթև խուլիգանություն):

«Երրորդ հանրապետություն» պլատֆորմի խոսնակ Ակիֆ Գուրբանովն էլ ասել է, որ Արազ Ալիևի ձերբակալությունը կապված է  քաղաքական կազմակերպության գործունեության հետ։ «Երրորդ հանրապետության» ձևավորումը, ըստ երևույթին, մեծապես անհանգստացրել է ռեժիմին։ Ինչպես արդեն հայտարարել ենք, մենք ցանկանում ենք վերահսկվող հասարակությունից անցնել ինքնակառավարվող հասարակության։ Մեր հիմնական կարգախոսը՝ «Մենք հնազանդվում ենք օրենքին, ոչ թե անհատին»,-գրել է Գուրբանովը ֆեյսբուքյան իր էջում։

Հավելենք, որ դեկտեմբերի 7-ին մի խումբ հասարակական-քաղաքական ակտիվիստներ հայտարարել էին  Երրորդ հանրապետության հարթակ» կոչվող քաղաքական կազմակերպության ստեղծման մասին։

Վերջին շաբաթներին Ադրբեջանի իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել ընդդիմադիրների, լրագրողների ու քաղհասարակության ներկայացուցիչների դեմ։ Վերջին մեկ ամսում առնվազն 8 լրագրող է կալանավորվել։

 

Էմմա Չոբանյան