Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Լուրեր

12.08.2026 | 20:04
Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է
12.08.2026 | 19:50
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ
12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 19:00
Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 17:35
Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինա կռվելու՝ հանուն Կրեմլի «ռուսական խաղաղության»․ The Economist
Բոլորը

Իրանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նրան բողոքի նոտա է հղվել այն պատճառով, որ Մոսկվան միացել է արաբական մի խումբ երկրների հայտարարությանը, որոնք պաշտպանում են Արաբական Միացյալ Էմիրությունների հավակնությունները Թեհրանի կողմից վերահսկվող երեք կղզիների նկատմամբ։
Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ և Աբու Մուսա կղզիները գտնվում են Հորմուզի նեղուցից արևմուտք: Իրանը այս կղզիները համարում է իր տարածքը։

Հայտարարությունն ընդունվել էր չորեքշաբթի օրը Մարոկկոյում կայացած ռուս-արաբական համագործակցության ֆորումի արդյունքներով։ Ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերն «աջակցում են բոլոր խաղաղ ջանքերին, ներառյալ նախաձեռնություններին և ջանքերին Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ և Աբու Մուսա կղզիների հիմնախնդրի խաղաղ լուծման հասնելու համար՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության»: Դեռևս հուլիսին հայտարարություն էր ընդունվել Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի միջև ռազմավարական երկխոսության շրջանակներում նախարարների հանդիպումից հետո։ Այնտեղ առաջարկվել էր տարածքային վեճը լուծել երկկողմ բանակցությունների միջոցով կամ Արդարադատության միջազգային դատարանում։ Այդ ժամանակ ևս պաշտոնական Թեհրանն իր դժգոհությունն էր արտահայտել։